Archive | Апрель 2021

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.նոթ բառեԴուրս գրի՛ր անծարն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր

Խարիխս-Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:

փութ-Ծանրության ռուսական չափ =16,3 կգ (օգտագործվում էր մինչև տասնորդական համակարգի կիրառությունը):

չքավոր-Չունևոր, աղքատ, ապրուստի նվազագույն միջոցներ չունեցող:

օդային-Օդի միջոցով շարժման՝ գործողության մեջ դրվող: 0դային արգելակ՝ մուրճ:

վար-Հողը վարելը, հերկ

մժեղ-Փոքրիկ երկթևանի միջատ:

2.Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Գարնանային գեղեցիկ եղանակը հրաշալի էր։

Փոթորիկ բարձրացավ:

Անձրևային մի օր փոթորիկ բարձրացավ։

Ժողովուրդը ուրախացավ:

երբ թագավորը եկավ ժողովուրդը ուրախացավ։

 

3.Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

   դաշտեր-դաշտ

   օվկիանոսներ-օվկիանոս

   արկածներ-արկած

  Հարյուրավոր-հրյուր

   ծառեր-ծառ

  արմատներ-արմատ

  ճյուղեր-ճյուղ

գյուղացիները-գյուղացի

4.Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞

Ի՞նչ

Ի՞նչ է անում

հրաշալի 

 ծառ

 թռչում է

 խեղճ

 փոթորիկ

 աճում է

 գյուղացի

 խարիսխ

 սիրում է

 խիստ

 ամպ

 լողում է

 գեղեցիկ

 վարունգ

 

 

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր

    Ամրակազմ-Ամուր կազմվածքով

    թնդաց- Արձագանք տարածել՝ հնչեցնել:

    Թավ-Խիտ

    2. Լրացրու բաց թողնված տառերը

Ճանապարհ, քաղցր, վայրկյան։

3.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք -սքանչելիք

Ճանապարհ -ուղի՝

Իսկույն -Անմիջապես

Ամուր  -պինդ

Բուսնել -աճել

Խոշոր -մեծ

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:

Եղջեջերուն թափահարեց գլուխը, բայց միայն հրացանը թնդաց։

         Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:

 

 

Առաջադրանքներ

Անխելք մարդը
Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ
միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ
պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,- հարցրեց գայլը։
— Գնում եմ աստծու մոտ,- պատասխանեց աղքատը,- դարդ ունեմ ասելու։
— Դե որ գնաս աստծու մոտ,- պատասխանեց գայլը,- ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ
ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ
ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
— Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։
Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
— Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։
— Գնում եմ աստծու մոտ։
50
— Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,- ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել,
առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի
լինի նրա ճարը։
— Կասեմ.- խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր
կանգնած, բայց չոր էր։
— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չոր ծառը։ — Գնում եմ աստծու մոտ։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,- աստծուն կասես՝ այս
ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ
կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր
մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
— Բարի օր,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
— Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։
— Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես,
մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով
հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում
են։
— Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,- ասաց աստված։
— Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,- ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր
ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
— Ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց չոր ծառը։
— Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու
չես կանաչիլ,- պատմեց մարդը։
— Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու
կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
51
— Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- աստված ինձ բախտ
տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց ու գնաց։ Հետո սիրուն
աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
— Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
— Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ
տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
— Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը
ճամփորդին։
— Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ
բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց
առաջը կտրեց։
— Հը՛, աստված ի՞նչ ասաց։
— Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ
պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝
ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի
կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին
հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը.
ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։
Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը
գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։
— Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես,
կկշտանաս։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք
աղքատին:

 

Հարցեր և  առաջադրանքներ

            Բացատրիր

Ապսպրել-լուր ուղարկել

Թախանձել-խնդրել

 

2. Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Անխելք մարդը,Աստված,աղջիկը,գայլը,ծառը,

 

3. Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

       Գայլը չար և սոված էր։

        Ծառը շատ տխուր էր և չոր։

         Աղջիկը  անբախտ էր և տխուր։

 

 

4. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

     Ինձ դուր եկավ Աստված,քանի,որ նա շատվ իմաստուն էր և ճիշտ խորհուրդներ տալիս։

 

 

5. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

    Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք
աղքատին:

 

 

6. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել
ընկերներիդ տված հարցերին։

Ինչու՞ այդքան անխելք գտնվեցիր։

չհանեցիր ծառի տակի ոսկին,

չամուսնացար աղջկա հետ,

որպեսզի ապրես երջանիկ,

և երջանկացնես նրան։

 

 

7. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

      Ես կերա անխելք մարդուն,որովհետև նա ապրելու իրավունք չուներ։

              Անծանոթ բառեր

   do what I say-արա ինչ կասեմ

   Mouth-բերան

   Again-նորից

 

       Ընդգծված բառերով կազմեք նախադասություններ

        see-I see a bisd in the tree.

        wants-he wants to drink tea.

        again-I get up at seven oclock and again I go to scool.

        bag-I take  my bag.

        play-I play with my sister.

        in the street-I meet Ann in the street.

Հարցեր և առաջադրանքներ

 

 Գտի՛ր հետևյալ բառերի

Ա․ Հոմանիշները

     Մանուկ-երեխա

      Դալար-կանաչ

 

   Բ․Հականիշները

       Ժիր-դանդաղաշարժ

        Պաղ-տաք գոլ

 

 2.Որտեղի՞ց է հոսում առվակը։

     Նշի՛ր այն տողերը,որտեղ

      դա երևում է։

  Ամպոտ սարեն ուրախ ձենով։

   Ջուր է գալիս,անցնում  շենով։

3. Նկարի՛ր  քո պատկերացրած առվակը։

Перепутанная сказка

Жили-были дед да баба. И был у них Петушок-Золотой гребешок

Снес  петушок яичко, да не простое — сырное
Дед бил — не разбил.
Баба била — не разбила.
А мышка прибежала, схватила яичко и прыг в норку
Плачет дед, плачет баба и говорит им Петушок-Золотой Гребешок:

— Не плачь, дед, не плачь, баба: снесу вам новое яичко не сырное, а золотое!