Կոտայքի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին[1]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդըՄարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[2]։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին[2]։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է[3][4]։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ[5]։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ[6]։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող ԱբովյանիՀրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով[7]։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է[8]։

загруженноеՏարածքը-  2089 քառ.կմ

Գյուղատնտեսական հողատարածքը —  99779 հա

այդ թվում` վարելահողեր  -39608 հա

Քաղաքային համայնքներ — 7

Գյուղական համայնքներ -60

Գյուղական բնակավայրեր — 62

Բնակչությունը — 2003թ. հունվարի 1-ի դրությամբ — 272.4 հազ. մարդ

այդ թվում`

քաղաքային  — 153.6 հազ. մարդ

գյուղական   —  118.8 հազ. Մարդ

ՀՀ Կոտայքի մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 7%-ը: Մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 8.5%-ը:

ՀՀ Կոտայքի մարզը (կենտրոնը՝ ք. Հրազդան) իր մեջ ընդգրկում է Հրազդանի, Կոտայքի,  Նաիրիի տարածաշրջանները: Մարզը ներառում է 7 քաղաքներ՝ Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոր-Հաճըն և 62 գյուղական բնակավայրեր:   Մարզի բնակչության 60.9%-ը քաղաքաբնակ է:

Մարզի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ` զբաղեցնելով հիմնականում Կոտայք և Նիգ գավառները:

Մարզը սահմանակից է հյուսիսից` Լոռու և Տավուշի, արևելքից` Գեղարքունիքի , արևմուտքից` Արագածոտնի մարզերին , իսկ հարավային մասում` Արարատի մարզին ու Երևան քաղաքային տարածքին: Ռելևֆը բազմազան է:Մարզի հարավային կեսը Արարատյան գոգավորության նախալեռնային մասն է:Արևելյան մասի երկարությամբ ձգվում են Գեղամա լեռները, որոնց բարձր գագաթը`Աժդահակը(3597մ) գտնվում է այս մարզի տարածքում: Հրաբխային այս լեռնաշղթան բնութագրվում է հրաբխային գեղատեսիլ կոներով, խառնարաններով, ալպյան խոտառատ մարգագետիններով:

Մարզի հյուսիսային մասով ձգվում` Փամբակի լեռնաշղթան, որի բարձր գագաթը`Թեժ լեռը 3101մ գտնվում է այս մարզի տարածքում : Փամբակի լեռնաշղթայի ու նրա ճյուղերից մեկի ` Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև գտնվում է Մարմարիկ գետի  գեղատեսիլ հովիտը:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետը (Զանգու) Արաքս գետի ձախ վտակներից է (երկարությունը` 141 կմ): Այն սկիզբ է առնում Սևանա լճից և հոսում հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք: Գետը դուրս է

գալիս Արարատյան դաշտավայր և թափվում Արաքս: Գետի համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Այն սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, հորդացումը՝ ապրիլ-հունիսին): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Կլիմայական պայմանները բազմազան են, համեմատաբար ցածրադիր մասերը բնութագրվում են չափավոր լեռնային, իսկ բարձրադիր մասերը` ցուրտ լեռնային կլիմայական պայմաններով: Հրազդանի ու կոտայքի տարածաշրջանների բարձրադիր մասերում տեղումների քանակը զգալիորեն բարձր է, ձմեռները մշտապես առաջանում է ձյան կայուն հզոր շերտ: Ամառը զով է լինում Ծաղկաձորի, Հանքավանի անտառոտ վայրերում, որոնք էլ հանրապետության կարևորագույն հանգստյան գոտիներն են:Ամառները չոր, շոգ է լինում Կոտայքի ու Եղվարդի սարավանդներում:

Այդ մասերը բնութագրվում են լեռնային շականակագույն, քարքարոտ հողերով: Իսկ մարզի տարածքի մեծ մասին բնորոշ են լեռնատափաստանային սևահողերը, լեռնամարգագետնային հողերը, լեռնատափաստանային սևահողերը: Հողատարածքային այդ յուրահատկություններին  էլ  համապատասխան տարածված են բուսականությունը:

Փամբակի, Գեղամա լեռների լանջերը իրենց խոտառատ բուսականությամբ հանդիսանում են ամառային արոտավայրեր և խոտհարքեր: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին տարածված անտառներում գերակշռում են կաղնու թխկու, հացենու, լորենու ծառատեսակները: Այդ անտառներում կան գորշ արջ, գայլ, աղվես, եղնիկ, նապաստակ և բազմազան թռչուններ:

Մարզը հարուստ է նաև հանքային ջրերով, դրա վկայությունն են «Բջնի» և «Արզնի» հանքային ջրերը: Դրանք օգտագործվում են և որպես սեղանի ջուր, և բուժման համար:

Մետաղային հանքային հանածոներից մարզի տարածքում հայտնաբերված են երկաթի հանքաքարի,ոսկու  և ալյումինի հումքի պաշարներ:

Հետազոտված և պատրաստ են շահագործման համար Հրազդանի ևԿապուտանի երկաթի հանքավայրերը:Գործնական նշանակություն ունի Մեղրաձորի ոսկու հանքավայրը:

Շատ խոշոր են նեֆելինային սիենիտների պաշարները  Թեժ լեռան հանքավայրում,որոնք կարող են օգտագործվել որպես հումք ալյումին արտադրելու համար:

Մարզը շատ հարուստ է քարանյութերի պաշարներով ու բազմազանությամբ:Մարմարի պաշարներ կան Աղվերան-Արզական հանգույցում,բազալտի պաշարներ ամենուրեք,պեռլիտների խոշոր պաշարներ կան Աբավյանից մինչև Չարենցավան ընկած հատվածում:

Մարզի տարածքում կա 7 քաղաք և գյուղական 62 բնակավայր:Բնակչության քանակով խոշորը Հրազդան քաղաքն է, որի որի բնակչությունը 1997թ. Հուլիսի 1-ի տվյալներով կազմել է 64.0 հազ,,իսկ 2006թ հունվարի1-ի դրությամբ` 52,2 հազ.մարդ:Հրազդանը Հանրապետության  արդյունաբերական խոշոր կենտրոններից է,որը արագ  զարգացել է հատկապես սկած 1950-ական թթ:

Մարզի հաջորդ խոշոր քաղաքը Աբովյաննէ,որը 1999թ. Ունեցել է 61,1 հազ.2000թ.60,9 հազ,2002թ`44,6 հազ., իսկ 2006թ.`45,4 հազ բնակիչ:

Այն գտնվում է Կոտայքի սարահարթում,Երևանից 16 կմ հեռավորության վրա:Նրա զարգացման համար շատ կարևր դեր է խաղում Երևան-Աբովյան-Հրազդան երկաթուղին:

Հաջորդ խոշոր քաղաքը Չարենցավանն է, որը 2006թ.ունեցել է 24,6 բնակրություն:Այն ձևավորվել է Լուսավան փոքր բանվորական ավանի տեղում:Չարենցավանը քաղաքի կարգավիճակ ունի 1961թ-ից:

Նոր Հաճըն քաղաքը 2006թ ունեցել է  10,2հազ բնակիչ :Առավել նոր քաղաքներից է, որը ձևավորվել է  այտեղ կառուցված ճշգչիտ տեխնիկական խոշոր ու շատ հայտնի գործարանի հիման վրա:

1995թ քաղաք է դարձել նաև  Եղվարդը ,որը ունի 12,0 բնակիչ: Նաիրի նախկին վարչական շրջանի կենտրոնն էր:Մարզի նորագույն քաղաքներից է Բյուրեղավանը:,որը ձևավորվել է բյուրեղապակու և քարամշակման գործարանների հիման վրա:

1984թ. Քաղաքի կարգավիճակ է տրված նաև Ծաղկաձորին,ունի1,6 հազ. Բնակիչ,որը վաղուց հայտնի է որպես հանգստի անզուգականվայր`շրջապատված անտառներով:Մարզի քաղաքային բնակչությունը 2006թ կազմել է154,5 հմարդ ,որը ամբողջ բնակչության 56,2 % է:Առավել խոշոր գյուղական բնակավայրերն են Գառնին,Ջրվեժը, Նոր Արտամետը,Առինջը, Զովունին,Քանաքեռավանը,Պռոշյանը և այլ գյուղեր:

ՀՀ Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է: Մարզը բացառիկ դեր ունի հատկապես էներգետիկայի բնագավառում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության երկու խոշոր կազմակերպություններ:

Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը վերամշակող արդյունաբերությունն է , որի մեջ առավել զարգացած են հետևյալ ճյուղերը.

ա) սննդամթերքի և ըմպելիքի արտադրություն (մսի և մսամթերքի, վերամշակում և պահածոյացում , մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի , ըմպելիքի արտադրություն),

բ)ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),

գ)մետաղագործական արդյունաբերությունը և մետաղե արտադրատեսակների արտադրությունը ( պողպատի և թուջի ձուլում),

դ)կահույքի արտադրություն, այլ կատեգորիաների մեջ չմտցված պատրաստի իրերի արտադրություն (ոսկերչական իրերի և կից ապրանքների (ադամանդի) արտադրություն):

Գյուղատնտեսության զարգացման պայմանները Կոտայքի մարզում շատ լայն են: Գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 99,8 հազ. Հա: Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած են հացահատիկի, կարտոֆիլի,բանջարեղենի աճեցումը, պտղաբուծությունը, որոշ չափով նաև խաղողագործությունը: Լավ է զարգացած անասնապահությունը:Հացահատիկային մշակաբույսերի ցանքերը հիմնականում տարածված են Հրազդանի , Կոտայքի, Նաիրիի տարածաշրջանների լեռնային սևահողային տարածքներում:Մարզը զգալի տեղ ունի խնձորի, տանձի և այլ պտուղների արտադրության բնագավառում: Անասնապահության համար պայմանները հատկապես նպաստավոր են Հրազդանի և Կոտայքի տարածաշրջաններում:

Մարզի տարածքը հարուստ է տարբեր դարաշրջաններին պատկանող պատմամշակութային, հոգևոր կառույցներով:

Մարզում է գտնվում Աբովյանի (Էլար) կիկլոպային ամրոցը, Գառնիի Միհր աստծո ամրոցը և տաճարը (I դ), Գառնիի ս. Մաշտոցի մատուռը, Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դ), Արզնու եկեղեցին (VI դ), Գեղարդի վանքը (XII-XIIIդդ), Կարենիսի վանքը (VII դ), Բջնիի ս.Աստվածածնի վանքը (XI դ), Մաքրավանքը (XIII դ), Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIII դդ), որտեղ ներկայումս գտնվում է Կոտայքի թեմի առաջնորդարանը, Եղվարդի ս.Աստվածածին եկեղեցին (Vդ), Արզականի նեղուցի ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ), Բուժականի Թեղենյաց վանքը, Սոլակի Մայրավանքը (VIIդ. )  և այլն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *