Այսօր ամսի 7-ն է, Մխիթար Սբեստացու ծննդյան օրը։ Մենք մեր դպրոցում միշտ այս օրը կատարում են բառարանային ֆլեշմոբ, ցանկերը շատ են
-
Արևմտահայերէն-Արևելահայերէն նոր բառարան․ հեղինակ՝ Ռուբեն Սաքապետոյան,
-
Հայէրեն արմատական բառարան․ հեղինակ՝ Հ․ Աճառեան,
-
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան,
-
Եվրոպական փոխառեալ բառեր հայերէնի մեջ
-
Գրաբարի բառարան
-
Հայոց լեզվի բարբառային բառարան
-
Միջին հայերենի բառարան
Եվ ես որոշեցի ուսումնասիրել Հայոց լեզվի բարբառային բառարանը։
ագին ժողվել — պոչը իրեն քաշել հավաքել
աբութ-աբութ — խոշոր լայն քայլերով
ագռավախաղող — մեծահատիկ խաղողի տեսակ
ադամի խավար — դեռ մութն էր, այն լույսի հետ պատերազմող մութը, որը ժողովուրդը կոչում էին Ադամի խավար
ադիթունավ — այդպիսով, այդպես անելով
ազամ — հոգևոր բարձր դաս պարսկաստանում
ազանթարի — ջրի ափին բուսնող բարձրացողուն ծաղկի տեսակ
ազապչարի — փեսայի թիկնապահ երիտասարդ մակար
ազի — մայր, մայրիկ
աթակ,Աթագ — հագուստի փեշը քղանցք
