Archives

Մայրենի լեզվի միջազգային օր․

Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը: Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն է սահմանել 1999 թվականի նոյեմբերի 17-ին, 2000 թվականից սկսած ամեն տարի նշվում է, 

2010 թվականը հռչակվել է հանուն մշակույթների մերձեցման Միջազգային տարի:

Այս ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքայում (այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաքը) 1952 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի բենգալի լեզվի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։

Լեզուները մեր բարոյական եւ հոգեւոր ժառանգության զարգացման եւ պահպանման ամենահզոր գործիքներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին: Աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ մեկ լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային եւ ինտելեկտուալ ժառանգություն:  

Պատմություն

Շահիդ Մինար՝ Նահատակների հուշարձանը Բանգլադեշի Դաքքայի համալսարանում։ Հարգանքի տուրք է մատուցվում բենգալերենի համար պայքարի՝ 1952 թվականի փետրվարի 21-ի զոհերի հիշատակին։

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է, զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Ես ընթերցում եմ  Ջերոնիմո Ստիլտոն, Նոստրամկնուսի Խորհրդավոր Ձեռագիրը։ԵՎ խորհուրդ եմ տալիս նույնպես ընթերցել այդ գիրքը։ Քանի որ այդ գիրքը շատ հետաքրքիր է, իսկ հիմա միքիչ կպատմեմ այդ գրքի մասին։

Մկնիկն իսկ իր օրինակով ներկայացնում է շատ կարևոր արժեքներ։Սեփական վախերը հաղթահարելու կարողությունը,ուրիշների թերությունները ու մշակույթային տարբերությունները, ուսման հանդեպ հետաքրքրությունը։ Ջերոնիմոն սովորեցնում է, որ իրական ուրախությունը ունեցածը գնահատելու մեջ է այլ ոչ թէ չունեցածը փափագելու։ Ջերոնիմոն նույնիսկ իր հակառակորդներին է հարգանքով վերաբերվում և ազնիվ է նրանց հանդեպ։ Թշնամիների կողմից վիրավորանքները, նա ընդունում է իբրև իր համփերատարությունը զարգացնելու առիթ։

Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը, «Զանգակ» հրատարակչություն

Նաև կարդացել եմ փոքրիկ Իշխանը , դա շաաաատ-շատ հետաքրքիր գիրք է և ես նույնպես խորհուրդ եմ տալիս կարդալ այտ գիրքը։ Իսկ հիմա նույնպես կպատմեմ այդ գրքի մասին։

Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորություն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։

«Փոքրիկ իշխան» արտահայտությունն առաջին անգամ հանդիպում է նրա «Մարդկանց երկիրը» պատմվածքում։ Այդ ստեղծագործության մեջ կան նաև այլ մտքեր և գաղափարներ, որոնք հանդիպում են «Փոքրիկ իշխան» հեքիաթում։ 1940 թվականին նացիստների հետ պատերազմական գործողությունների ժամանակ (նա մասնակցել է պատերազմին) Էքզյուպերին հաճախ է թղթի վրա նկարել տղայի, ով թռչում է ամպերի միջով, ով թևեր ունի։ Ժամանակի ընթացքում թևերին փոխարինելու է գալիս երկար շարֆը, որն, ի դեպ, կրել է հենց ինքը հեղինակը։ Իսկ ամպերը փոխարինվում են Б-612 աստերոիդով։

Վարդ

Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը նույնպես լավ ծանոթ է ընթերցող-ուսումնասիրողներին. դա հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ իմպուլսիվ լատինոամերիկուհին, ում կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»։

Աղվես

Աղվեսի կերպարի վերլուծության հետ կապված մասնագետների միջև անհամաձայնություններ կան։ Ռուս թարգմանչուհի Նոռա Գալն (ռուս.՝ Элеоно́ра Я́ковлевна Гальпе́рина) իր «Սենտ Էքսի աստղի տակ» հոդվածում ասում է՝

Little Prince Phone Wallpapers - Wallpaper Cave

Միրհավը

Նախագծի ընթացքը՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • 1. Ակսել Բակունց
    • Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան ծնվել է  1899թ․ Գորիսում
    • սովորել է էշմիածնի գևորգյան  ճեմարան հետագայում  աշխատում է  Զանգ եզուրի Լոր գյուղում։
    • 1923թ․ ավարտել է Խարկովիգյուղատնտեսական ինսիտուտը։ Գնդակահարվել է 1937թ․ Սիլինի ցուցումով։
    • Գրել է <<Զանգեզուր>>և<<Արև զավակը>> կինոնկարների սցենարը։ Գրել է նաև մի շարք պատմվածքներ
    • <<Խոնարհ  աղջիկը>>, <<Միրհավը>>,<<Ալպիական  մանուշակը >> և այլն։
      • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
      • Ես կարդացել եմ <<Միրհավը>> պատմվածքը, որի  գլխավոր  հերոսը
      • Դիլան  դային է։Նա շատ բարի էր, ազնիվ,աշխատասեր,սիրում էր բնությունը,և թռչուներին։
      • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
      • Ես այդ պատմվածքից սովորեցի , որ պետք է լինել  ազնիվ, սիրո մեջ,   հավատարիմ և հոգաատար թռչուների
      • և կենդանիների հանդեպ։
      • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ
      • Պատմվածքը ինձ շատ դուր  եկավ  գեղեցիկ էր նկարագրված աշնան տեսարաները և գյուղացու հետքրքիր կյանք։