Archives

LEGO

Լեգո

Լեգոն (LEGO), անկասկած, ամենահայտնի բրենդն է խաղալիքների շուկայում։ Ընկերության հաջողությունը սկսվել է փոքրիկ բիզնես-գաղափարից, որի շնորհիվ Լեգոն այժմ ունի ավելի քան 80 տարվա հաջողակ պատմություն։

 

Գյուտարարը

Օլե Կիրկ Կրիստիանսենը ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրան հաջողվել է ավարտել միայն տարրական դպրոցը։ Այնուհետև նա աշխատանքի է անցել գործարանում որպես հյուսն։ 1932 թվականը ճակատագրական էր նրա համար։ Մեծ դեպրեսիայի պայմաններում գործարանը, որտեղ նա աշխատում էր, սնանկացավ և փակվեց։ Մահացավ նրա կինը, և Օլեն միայնակ մնաց իր չորս երեխաներ հետ ու առանց աշխատանքի։

 

Իր որդիներին սննդով ապահովելու համար նա բացեց իր սեփական արհեստանոցը սանդուղքների և արդուկման տախտակների արտադրության համար։ Այնուհետև նա սկսեց թողարկել նաև մանկական խաղալիքներ (մեքենաներ, կահույք), որոնք ժամանակի ընթացքում սկսեցին ավելի մեծ եկամուտներ բերել, քան հիմնական արտադրությունը։ Կրիստիանսենը որոշեց բոլոր ջանքերն ուղղել մանկական խաղալիքների արտադրության վրա։ Բիզնեսը սկսեց աստիճանաբար ընդլայնվել, և 1934 թվականին Կրիստիանսենը հորինեց բրենդի անվանումը, որը «LEGOdt» (դան․՝ «խաղա լավ») բառակապակցության առաջին տառերի միավորումն է։

LEGO-ի առաջին փայտե խաղալիքները

 

Վերլուծելով սպառողների կարիքները և հաշվարկելով հնարավոր շահույթը՝ նա որոշեց մեծացնել արտադրանքի տեսականին՝ արտադրելով նաև պլաստիկ խաղալիքներ։ 1940-ականներին Օլե Կիրկը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղից նա ձեռք բերեց սարքավորում պլաստիկ խաղալիքներ արտադրելու համար։ Որպես հնարավոր արտադրանքի օրինակ, նրան տրամադրեցին  մի քանի դետալներ, որոնց մեջ էին նաև Kiddcraft ընկերության կողմից թողարկված պլաստիկ աղյուսները։

 

18 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԼԵԳՈՅԻ ՄԱՍԻՆ

1. Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և ի սկզբանե զբաղվում էր արդուկի համար նախատեսված տախտակների և փայտյա խաղալիքների արտադրությամբ: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թվականին:
2. Լեգոյի գլխավոր գործարանը Դանիայում է, և այնտեղ դետալների պատրաստման համար օգտագործվում է տարեկան 60 տոննա պլաստիկ:
3. 37 գործարաններում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում:
4.  Իր գոյության ընթացքում ընկերությունը թողարկել է ավելի քան 485 000 000 000 դետալ:

 

5. Եթե 1 տարվա ընթացքում վաճառվող Լեգոյի դետալներից պատրաստենք շղթա, այն մոլորակի շուրջ կպտտվի մոտ 10 անգամ:
6. Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին Լեգոների թողարկումից, միևնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից:
7. Գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է:
8. Lego ընկերությունը խաղալիք անվադողերի մեծագույն արտադրողն է՝ տարեկան ավելի քան 300 միլիոն փոքրիկ անվադող:
9. Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել:
10. Եթե մինչ օրս թողարկված բոլոր լեգո-դետալները բաժանենք մոլորակի բոլոր բնակիչների միջև, յուրաքանչյուրը կստանա նվազագույնը 64 դետալ:
11. Ամեն վայրկյան աշխարհում վաճառվում է 7 տուփ Լեգո:

LEGO Movie Benny's Spaceship, Spaceship, SPACESHIP! - Walmart.com ...

12. Աշխարհում թողարկվել է մոտ 4 միլիարդ Լեգո մարդուկ, ընդ որում՝ առաջինը ստեղծվել է առաջին կոնստրուկտորից 20 տարի հետո:
13. «LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»:
14. Մեկ րոպեում միայն Բիլունդ քաղաքի գործարանում արտադրվում է Լեգոյի 40 000 դետալ:
15. Գոյություն ունի լեգոյի 3900 տարր և 58 գույն:
16. Տիեզերական փաստ՝ եթե կառուցենք  40 միլիարդ Լեգո դետալներից կազմված բուրգ, այն կհասնի Լուսնին:
17. Լեգոյի ամենամեծ հավաքածուն Star Wars X-Wing-ն է. այն ունի 5,3 միլիոն դետալ և կշռում է 23 տոննա:
18. Աշխարհում կա 6 Legoland. սրանք զվարճանքի կենտրոններ են՝ կառուցված Lego-ից:
L

Գեղասահք իմ ընկերների հետ

Ես այսօր իմ ընկերների հետ գնացել եմ Երևանի գեղասահքի  և հոկեյի մարզադպրոց, որը կոչվում է ռուս չեմպիոնուհի Իրինա Ռոդնինայի անունով։

Մեզ բոլորիս շատ դուր եկավ։

Ինձ համար ավելի հեշտ էր սահել քանի որ ես մեկ տարուց ավելի է, որ գնում եմ այնտեղ պարապելու։

գեղասահքը շատ գեղեցիկ սպորտաձև է, առաջին անգամ երբ ես գնացի ես այդքան էլ ինքնավստահ չէի, բայց երկար աշխատանքի արդյունքում ամենինչ ավելի հեշտ էր։

ես շատ եմ սիրում սահել, և ուզում եմ դառնալ գեղասահքի չեմպիոն, այնտեղ բոլորին տվեցին չմուշկներ,

Ընկ․ Սմբատը բոլորիս նկարեց, մենք շատ զվարճացանք  և լավ ժամանակ անցկացրեցինք։