Archives

Եղեգնուհի /Երկրորդ մաս/

Երկրորդ մաս

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։

Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։

Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։ Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.

«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց.

― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։

Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.

― Այդպես չէ՞, կաքա՛վ։

Կաքավը պատասխանեց.

― Այդպե՛ս, տիրուհի։

Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.

― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։

Աղջիկը շարունակեց.

«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։

― Այդպես չէ՞, կաքա՛վ։

― Այդպե՛ս, տիրուհի։

― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.

― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։

Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի, խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։

― Այդպես չէ՞, կաքավ։

― Այդպե՛ս, տիրուհի։

― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։

Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հեղինակ՝ Ղազարոս Աղայան

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

 Համբավը-հռչակ, բարի անուն:

Հրաման առնեմ-թույլատրություն ստանամ։

Հարսնացվին-հարսիկին։

Խրճիթ-փոքրիկ գյուղական հասարակ տնակ։

Կենում-մնում։

Վազը-խաղողի թուփ։

Խափշիկաֆրիկյան սևամորթ, նեգր:

2. Ո՞րն է հեքիաթի ասելիքը։

Իմ կարծիքով ասելիքն այն է, որ ճշմարտությունը միշտ ջրի երես դուրս կգա,  իսկ սուտը երկար չի ապրի։

3. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս հեքիաթը։

Ես սովորեցի այս հեքիաթից այն, որ պետք չէ այդքան նախանձ լինել,և ստել քանի որ կգա այն ժամանակը երբ սուտը ջրի երես դուրս կգա։

4.Շարադրի՛ր մտքերդ ,,Միայն բարին է անմահ , չարը երկար չի ապրում,, ասավածքի վերաբերյալ։

 

Եղեգնուհին /Առաջին մաս/

Եղեգնուհին

Առաջին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարող են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց. ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։ ― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։

Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։

Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։

Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։

Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։

Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Առաջադրանքներ 

1. Բարբառային բառերը դարձրո՛ւ գրական հայերեն՝ էլել,

Չունիմ-չունեմ,

Լինիմ-լինեմ,

Բսնել-բուսնել,

Երթալ-գնալ,

Ուզեց ինքը բռնել նրա տեղը-ուզեց ինքը իր տեղը զբաղեցնի,

Չկտրե-չկտրի,

Ոչով չպիտի տեսնի-ոչ ոք չպիտի տեսնի։

2. Մգեցված դարձվածքները բացատրի՛ր։

Աչքադրել-հավանել,

Մեզ կամք տուր-մեզ ընտրություն տուր,

Շուշաբանդ-ապակեպատ տարածք,

Գլխի ընկավհասկացավ,

3. Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը շատ միամիտ,բարի և բոլորին հավատացող մարդ էր։

4. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ։

Եղեգ-հացազգիների ընտանիքին պատկանող բարձրացողուն բույս:Այդ բույսի ցողունը, որ գործածվում է որպես գավազան՝ ձող ևն:

Աղախին-վարձու տնային աշխատող կին:

Շուշաբանդ-ապակեպատ։

Ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:

Խորշել-զզվել, գարշել, նողկալ:

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1. Գրի՛ր բառերի կազմությունը՝

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:

Մեծ-ա-միտ, ձկն-որս, կաթն-ա-ջուր, արծաթ-ա-փայլ,

բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

Գուն-ա-գեղ, բարի-ա-գործ, փոշի-ա-կուլ, բառ-ա-պաշար, սուր-ա-միտ,

2. Բաց թողածը լրացրե՛ք այնպիսի տառերով, որ ստացվի գոնե երկու բառ։

Բար-դ,ձ,

հա-ել-ն,ճ,

եր-գ,բ,

բա-ակժ,ն,

անգի-ր,ն,

հա-ակ-ս,տ,

վա-ել-ռ,զ,

ծա-ել-կ,մ

-յուղակ-հ,գ,

քեր-ել-ձ,թ,

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։

Ա․ ակնբախ, նախընթաց,

Բ․ չընդունել, հյուրընկալ,

Գ․ տասը, երկն-չել,

Դ․ անընդունելի, մթ-նշաղ։

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ․

Ա․ հոգեվիճակ, ոգ-որել,

Բ․ գերեվարել, ուն-որ,

Գ․ եղր-անի, ալ-որ,

Դ․ ոսկեվարս, տարեվերջ։

Մայրենի, դասարանական աշխատանք

Աշխատանք դասարանում

1.Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

Ծաղիկ                                       խմոր

ասեղ                                             գորգ

թթու                                             ճառ

ուղի                                             պատել

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև

Ծաղկաբույլ,ասեղատերև,թթխմոր,պարսպապատ,ուղեգորգ,բաժակաճառ,

2. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ

Գոյականներ-միրգ,կախարդանք,տասնհինգ,երգիչ,նպատակ,մարզիկ,չորս,ամիս,

իրատարձություն,ծանոթություն, բայց։

Ածականներ`— կտրիճ,հիշաչար,խիզախ,դժգույն։

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, դժգույն, վեց-վեց, երգիչ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,  ծանոթություն, վազել,  բայց:

3. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։

Ա․ Հեքի- աթ, գնայինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գայիսոն։

Գ․ Կրի-ա, Մարոյի, մի-այն։

Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) ապակուց պատրաստված առաջին օպտիկական (գործիք) գործիքը: Ժամանակակից (ակնոց) ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ) Հռոմում: Հայտնի է, որ (գլադիատորներ) գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ  տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) զմրուխտից պատրաստված մեծ (ոսպնյակ) ոսպնյակից:

2. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Պատել ինչո՞վ: Պատել մեղրով։

Շրջապատել ինչո՞վ: Շրջապատել կոնով։

Զբաղվել ումո՞վ: Զբաղվել գողով։

Զբաղվել ինչո՞վ: Զբաղվել երգով։

3. Բառակապակցություններ կազմի՛ր՝հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հիանալ ումո՞վ: Հիանալ ինձնով։

Հիանալ ինչո՞վ: Հիանալ արվեստով։

Սքանչանալ ումո՞վ: Սքանչանալ Մարիով։

Սքանչանալ ինչո՞վ: Սքանչանալ արվեստով։

Տարվել ումո՞վ: Տարվել մայրիկով։

Տարվել ինչո՞վ: Տարվել հեռախոսով։

Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց է (է, են) հեռացել այն երամը, որոնցից (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

Դրսում աղմկում էր ամբոխը, որը (որը, որոնք) ուզում էր (էր, էին) տեսնել դատապարտյալին:

Բազմությունը խուլ գվվում էր: նրանք (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված էին (էր, էին):

Հոտը, որին (որին, որոնց) էլ չէր տեսնելու, մնաց (մնաց, մնացին) սարի հետևում:

Մարդկությունը պիտի մտածի (մտածի, մտածեն), որ իրենց (իր, իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակեն անփութորեն փչացնել բնությունը:

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:

Տարիներ շարունակ (ի՞նչը) թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:

(Ինչի՞) թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:

Չի կարողանում կտրվել իր ստեղծած (ինչի՞ց) թանգարանից:

Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (ինչո՞վ) թանգարանով:

(Որտե՞ղ) թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված բառակապակցություններով:

Լեռներում գտնվող, լեռներում ապրող մարդիկ, լեռան նման բարձրանալ, լեռներով ծածկված:

Լեռնցիները հավաքվել էին օտարական հյուրին տեսնելու:

Լեռնային այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին:

Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր լեռնացել ու կանգնել:

Լեռնոտ երկիր է Հայաստանը:

Մարտ ամսվա ընթաքում կարդացած գրքի հաշվետվություն

Մարտ ամսվա ընթացքում ավարտել եմ <<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում>> գիրքը, ինձ շատ դուր եկավ, քանի որ հենց ինքը հեղինակը ուզում էր մեզ ամբողջությամբ խորտակել այդ պատմության մեջ զգալով ամեն մի շարժումը, հեղինակը մեզ ուզում է նվիրել վառ երևակայություն, որը վառ և պայծառ ժպիտ է բերել ամեն մի երեխային։

Վաերջում նրանք կարողանում են կանգնեցնել անարդարությունը, և նորից ապրել իսկական կյանքով։

Շատ հետաքրքիր գիրք էր, խորհուրդ եմ տալիս նույնպես կարդալ։

Բալզակը

Ես Մարտ ամսվա արձակուրդների ընթացքում կարդացել եմ Բալզակը, դա շատ հետաքրքիր գիրք է, ճիշտ է չեմ ավարըել միչև վերջ, բայց դե արդեն վերջացնելու վրա եմ, այս գրքի հեղինակը ԼԵՎՈՆ ՆԵՍ-ն է, մենք ամսի 18-ին հանդիպելու ենք նրա հետ որպեսզի ամփոփենք գիրքը։ Ինձ այս գիրքը դու եկավ նրանում որ փոքրիկ շունիկը, որ փորձում էր հաղթահարել բոլոր դժվարույունները, ես էլ նրա հետ նույնպես անցնում էի դրա միջով, ես նույնպես զգում էի այն զգացողությունը որ զգում էր շունիկը, երբ նա ասում էր որ մենակ է, ես մի պահ իմ մտքում ասում էի որ նա մենակ չէ ես էլ եմ նրա հետ և նույնպես հաղթահարում եմ  ամեն ինչ նրա հետ։

Բալզակ. մի շան պատմություն : Լևոն Նես (Նկարազարդող)

Գրքի մասին

Շնիկը ծնվելով իր մայրիկի փորիկից սկսեց ուսումնասիրել աշխարհը և տարբերել մարդկանց, իդեպ նրա անունը Բալզակ էր, բայց չանցավ շատ ժամանակ ինչ շնիկը գնաց մի երիտասարդի տուն Սարքիրսի մոտ, Սարքիսը նրա մասին հոգ էր տանում և իր հետ խաղում, ճիշտ է միքիչ շնիկը ծանր էր տանում իր մայրիկից բաժանումը, բայց ժամանակի ընթացքում համակերպվեց այդ ապրելակերպին այնտեղ նա կարողացավ ընկերանալ իր հարևան շան հետ, և օրերից մի օր շնիկին Սարքիսը տանում մի ուրիշ մեծ շան հետ կռվի, մեծ շունը կծում է Բալզակի ոտքը, բայց Բալզակը իրեն չկորցնելով կարողացավ տեղը դնել այդ շնին։Բայց հետո տեսնելով, որ այդ խեղճ շունը տառապում է ցավից, նա մոտենում է նրան և ներեղություն խնդրում, այդ ամենը տեսնելով Սարքիսը, շատ ջղայնացավ, ոտքով հարվածեց Բալցակի մռութին, այդ օրերում Բալզակը շատ ծանր տարավ դրսում, փախել էր տնից քանի որ Սարքիսը նրա դեմքը չեր ուզում տեսնել,այդ դժվար ժամանակահատվածում նա ձեռք բերեց մի քանի ընկեր բայց այդ ընկերությունը երկար չտևվեց, քանի որ ձմեռ էր սկսում և նրանք շտապում էին իրենց տները։Հետո Բալզակը արդեն ապաքինվելով կարողանում է հասնել ոտքով երևան և գիշերել, ինչ որ խանութի դիմաց, բայց այդ ամենը տեսնելով խանութի տերը, որոշում է նրան բռնել և տանել ուրիշ տեղ և այդքանից հետո ես դեռ չեմ հասցրել կարդալ։

Եթե ձեզ դուր եկավ ապա նույնպես կարող եք կարդալ  այս գիքրը խորհուրդ եմ տալիս․․․

Կորսված օրեր

Գաղափարը այն է, որ դա շատ լավ է, որ դու գումար ես աշխատում, որպեսզի ժամանակին հարուստ լինես, բայց երբ դու քո հարազատների կարիքը ունենաս, էլ չես կարողանա փողով լուծել այդ հարցը։Դու պետք է վայելես և սիրես քո կյանքի ամեն մի վարկյանը։ Հարգես և կատարես քո բոլոր խոստումները։

Սիրիր կյանքը բաց աչքերով

Սիրի՛ր կյանքը բաց աչքերով, եթե դու չսիրես , ապա ով պետք է սիրի, կյանքը փխրուն թիթեռ է, պետք է հասցնես վայելել կյանքի րոպեները: Սիրիր, եթե սիրես, հիշիր աշխարհն էլ քեզ կսիրի, կյանքում սիրում եմ պարզություն, մաքրություն և ուրախություն, կյանքը կարող է վառ լինել անգամ փոքրիկ բաներից, կյանքը, մարդկանց օգնելու, սիրելու հարգելու և երջանիկ լինելու համար է։ Ո՞ւմ են պետք քո ոսկիները և հարստությոնը, եթե մարդ միայն կարող է հարուստ լինել իր ապրած կյանքով։Ճիշտ է, կարող է քեզ համար կյանքը կարճ թվա, բայց դու այդ ժամանակահատվածում կարող ես հասցնել ամեն ինչ, կյանքումդ փորձիր հասնել նպատակներիդ և երազանքներիդ։ Ինձ միշտ իմ մայրը ասում էր, եթե դու հարուստ լինես, կյանքը անիմաստ կթվա, քանի որ դու էլ երազանք չես ունենա, իսկ հայրս միշտ ասում էր, որ փողը  կեղտ է, շատ խնդիրներ են առաջանում այդ թղթից։ Հիմա չգիտես ինչու մարդիկ ապրում են միայն հեռախոսի և գումարի համար, բայց նրանք չեն էլ պատկերացնում, որ նրանց գումարից և հերախոսից ավելի թանկ է, բաց աչքերով կյանք ապրելը, տեսարժան վայրերը, մարդիկ,ընկերությունը,երկրները, վառ կյաքնի շարժումները, դրանք բոլոր այն մարդիկ են ապրում, ովքեր բաց աչքերով են։ Շատ մարդիկ հեռախոսով դիտում են, թե ինչպես են մարդիկ իրականացնում իրենց երազանքները և երանի են տալիս, բայց ինչու, եթե նրանք կարող են նույնպես հասնել իրենց նպատակին։ Աշխատիր, սիրիր, պահպանիր, ստեղծագործիր, վերջիվերջո ապրիր, հարգիր քո կյանքը, ապրիր անյպես, ինչպես դու ես ցանկանում, փորձիր ապրել կյանքը բաց աչքերով։

Եվ իհարկե ամենավերջում ուզում եմ շնորհակալ լինել Աստծուս, քանի որ նա է այս ամենի արարիչը և հերոսը։