Ճամբարային անցկացրած երկրորդ օրը

Այսօր մենք մեր ջոկատով ունեցել ենք հրաշալի օր, սկզբում մենք սկսեցինք քննարկել և ամփոփել մեր ճամփորդությունը և հետագա անելիքները,ամփոփելուց հետո մենք գնացինք երգի Ընկ․Լուիզայի մոտ,հետո մեր խմբի երեխաներից մի քանիսը պատրաստել էին վիկոտրինա ,մենք լավ խաղացինք և նաև վիճաբանեցինք հարցերը,հետո մի փոքր հանգստացանք և դուրս եկանք բակ,քանի որ դպրոցի բոլոր երեխաները հավաքվել էին և պարում երգում էին։Հետո մեզ մոտ երկար դասամիջոց էր,դրանից հետո ես և իմ ընկերուհիներից մի քանիսը պատրաստել էինք հրաշալի խմբային խաղեր,մենք բաժանվեցինք չորս խմբի և սկսեցինք խաղալ և ստանալ միավորներ,այսպես էլ անցավ մեր զվարճալի և հետաքրքիր ճամբարային օրը․․․

Ընդհանուր պարապմունքի խոսքեր

Անահիտ Ստեփանյան

Սիրով ողջունում ենք բոլոր սեբաստացիներին: Այսօրվա ընդհանուր պարապմունքը կվարեն Միջին դպրոցի սովորողներ Անահիտ Ստեփանյանը և Մերի Իսկանդարյանը: Վստահ ենք, որ երեկ ճամբարային հագեցած, արդյունավետ օր եք անցկացրել:Ճամբարային այս օրն է՛լ ավելի ակտիվ, աշխույժ անցկացնելու համար առաջարկում ենք օրն սկսել ճամբարային ուրախ նախավարժանքով: 

Մերի Իսկանդարյան

Տեսնենք, թե ճամբարային ո՞ր ջոկատն ու ջոկատավարն են գտնվում առավել լավ մարզավիճակում: Խնդրում ենք, որպեսզի ընկեր Անդրանիկն  օգնի մեզ այս հարցում:  ———

Անահիտ Ստեփանյան

Շնորհակալություն բոլորին, բոլորդ էլ ոգևորված էիք ու ակտիվորեն մասնակցում էիք, հոսունք՝ նույն կերպ կշարունակեք ողջ օրը:

Մերի Իսկանդարյան

Այժմ ճամբարային ուրախ ֆլեշմոբ՝ Մարմարյա սրահում: 

Անահիտ Ստեփանյան

Միասնաբար ընթերցենք Եղիշե Չարենցի  ,, Լուսմփոփի՜ պես աղջիկ,, բանաստեղծությունը:

Լուսմփոփի՜ պես աղջիկ

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Մերի Իսկանդարյան

Միասնական երգ. Կոմիտաս` <<Երի երի ջան >> և «Երկինքն ամպել է »

Էս գիշեր լուսը տեսա,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմ յարը դուսը տեսա,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Ելել էր, ուխտ էր գալի,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրացանն ուսը տեսա,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն: 

Արև էր ամպի տակին,
Երի՛, երի՛, երի՛ ջան, 

Սուրբ Հակոբ ճամփի տակին,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Մի էնպես աղբեր ունեմ,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրեղեն ձին թամբի տակին,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն: 

Երկինքն ամպել է 

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է,
Գամ դռնեն անցնեմ՝
Հոգյակս հոն է։

Երկինքն ամպել է,
Գետինը թաց է,
Յարս քնել է,
Երեսը բաց է։

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ,
Սրտիս մեջ լցւսվ
Մի բուռը կրակ։

Երկինքն ամպել է,
Գետին շաղերով,
Ես քեզ սիրել եմ
Անուշ խաղերով։

Երկինքն ամպել է,
Գետինը մութ է,
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է։ 

Անահիտ Ստեփանյան

Այժմ բնագիտական խաղ-վիկտորինա: Խնդրում ենք, որպեսզի հարցի ճիշտ պատասխանն իմացողը մոտենա բարձրախոսին:

Մերի Իսկանդարյան

Ունկնդրենք Մանան Ավագյանի դաշնամուրային կատարումը՝ Е. Дога Вальс

Ճամբարային ուրախ օր բոլորիս:

Արքիմեդի օրենքը։ Մարմինների լողալու պայմանները:

1.Ինչպե՞ս է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:
Երբ ձուկը ուզում է բարձրանալ դեպի ջրի մակերես, նա ավելացնում է գազի քանակը իր լողաթոփում, ինչը նրան դարձնում է ավելի թեթև և թույլ է տալիս բարձրանալ։
Երբ նա ցանկանում է իջնել ավելի խոր, նվազեցնում է գազի քանակը, ինչը նրան դարձնում է ծանր ու օգնում է իջնել։
2. Ինչո՞ւ են սատկած ձկները բարձրանում ջրի երես:
Սատկած ձկները բարձրանում են ջրի երես հիմնականում իրենց մարմնում եղած գազերի պատճառով: Երբ ձկները սատկում են, նրանց մարմնի ներսում բակտերիաների ազդեցությամբ սկսում են գազեր արտադրվել, ինչն էլ նրանց դարձնում է ավելի թեթև, քան ջուրը։
3. Ինչո՞ւ մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:
Մարդը ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում, որովհետև ծովի ջրի խտությունը ավելի մեծ է։
4. Բացատրեք, թե ինչպե՞ս է փրկարար օղակն օգնում մարդուն մնալ ջրի մակերևույթին:
Երբ մարդը կրում է փրկարար օղակ, դրա ներսում եղած օդը կամ այլ թեթև նյութերը նվազեցնում են մարմնի խտությունը՝ մեծացնելով վերելքի ուժը։
     5.Եթե ափսեն ջրի մեջ իջեցնենք կողքով, ապա այն կխորասուզվի, իսկ եթե այն ջրի     վրա դնենք հատակը դեպի ներքև, կլողա: Ինչո՞ւ:
Երբ ափսեն իջեցնում ենք կողքով, դրա ձևը թույլ է տալիս ջրին արագ ներխուժել դրա տակ, և քանի որ դրա խտությունն ավելի մեծ է, քան ջրի խտությունը, այն սուզվում է։
      6.  Ինչո՞ւ ծանր նավը լողում է ջրի երեսին, իսկ ջրի մեջ ընկած երկաթե փոքր      պտուտակը սուզվում է: 

Նավը լողում է, քանի որ այն տեղահանում է շատ ջուր, և ջուրը հետ է մղում այն վերև, ինչպես փրկարար օղակը։Պտուտակը սուզվում է, որովհետև այն փոքր է, ծանր և չի տեղահանում բավարար ջուր, որ այն պահի մակերեսին։

     7. Ինչպե՞ս է սուզանավը խորոսուզվում և բարձրանում ջրի մակերևույթ: 
 Սուզանավը խորասուզվում է, երբ դրա մեջ գտնվող հատուկ բաքերը լցվում են ջրով՝ դարձնելով այն ծանր։
 Սուզանավը բարձրանում է, երբ այդ բաքերից ջուրը դուրս է մղվում և փոխարինվում օդով՝ դարձնելով այն թեթև։ 
     8. Ի՞նչ է ցույց տալիս նավի ջրատարողությունը:
    9 Ինչո՞ւ ջրածնով լցված փուչիկը վեր է բրձրանում: Իսկ օդով լցված փուչիկն իջնում է ներքև:

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1) Թռչյունների արտաքին կառուծվացքի առանձնահատկությունները։

Թռչունները տաքարյուն կենդանիներ են, որոնց մարմինը ծածկված է փետուրներով, ինչը նրանց օգնում է պահպանել ջերմաստիճանը և հարմարվել տարբեր միջավայրերի

2)Թռչյունների ներքին օրգանների առանձնահատկությունները

Մարսողական համակարգ- արագ մարսողություն, չունեն ատամներ.

Շնչառական համակարգ-թոքեր + օդապարկեր՝ արդյունավետ թթվածնի փոխանակում.

Արտազատական համակարգ-միզապարկ չկա, մեզը պինդ է.

Սիրտ-անոթային համակարգ- քառախորշ սիրտ, արյունը չի խառնվում.

Նյարդային համակարգ- մեծ ուղեղ, ուժեղ տեսողություն ու լսողություն.

 

3)Թռչյունների ձվի կառուծվացք

Թռչունների ձուն ունի բարդ կառուցվածք, որը պաշտպանում է սաղմը և ապահովում նրա զարգացումը.

4)Ներկայացնել թռչյունների մասին բլոգայն աշխատանք

Թռչունների ներքին կառուցվածք « Անահիտ Ստեփանյան

5)Կաթնասունների արտաքին կառուծվացք և ինչու են այս կենդանիներին անվանում կաթնասուններ։

Մարմինը ծածկված է մազերով, ունեն կաթնագեղձեր, տարբերակված ատամներ, շարժուն վերջույթներ.
Ինչու են կոչվում կաթնասուններ՝ ձագերին կերակրում են կաթով.

6)Ներկայացնել կաթնասունների ներքին օրգանները։

  • Մարսողական՝ տարբերակված ատամներ, ստամոքս, աղիքներ.
  • Շնչառական՝ թոքեր, արդյունավետ գազափոխանակություն.
  • Արտազատական՝ երիկամներ, միզափամփուշտ.
  • Սիրտ-անոթային՝ քառախորշ սիրտ, արագ նյութափոխանակություն.
  • Նյարդային՝ զարգացած ուղեղ, լավ տեսողություն ու լսողություն. 

 

7)Կթնասուններից որոշները ձմռանը քուն են մտնում,քնի ժամանակ ինչպես են սնվում և ինչպես են լրացնում ջրի պաշարը։

Ձմեռային քուն մտնող կաթնասունները, օրինակ՝ արջերը, ծույլերը և որոշ կրծողներ, նախապես կուտակում են ճարպ, որը քնի ընթացքում օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր

Задание

Задание 1. Подбери к прилагательным подходящие слова:

Задание 2. Допишите окончания:

Стеклянный букетик лежал на окне. 2. Старая ворона сидела на ветке. 3. Наступили длинные и холодные дни. 4. По радио звучала веселая музыка. 5. Маленький воробей клевал зерно. 6. У моей мамы лисья шуба. 7. Лавровый венок вручили молодому художнику. 8. Воробьиное крыло было сломано.

Задание 3.  Допиши слова:

Душистая роза
железная машина
дружный класс
звездная комета
футбольный мяч
жареный картофель
летучая мышь
теплое море
топленое масло
красное яблоко
верный друг
субботний день

Задание 4. Составить словосочетания с данными словами:

 

  • белый снег
  • утренний кофе
  • железная дорога
  • круглый стол
  • поздний вечер
  • ереванский ресторан
  • стеклянная ваза
  • сладкое угощение
  • черный чай
  • зимний пейзаж
  • маленький подарок
  • дальний путь
  • ранняя весна
  • горький шоколад
  • деревянная дверь
  • красное вино

Задание 5.   Найдите антонимы к следующим словам:

 

  • Опаздывать на автобус
  • Медленно идти
  • Выходить из дома
  • Провожать гостей
  • Уезжать далеко

 

Задание № 6. Дополните предложения подходящими по смыслу словами.

  1. Три друга…на вокзал и спросили дежурного по вокзалу, когда отходит поезд на Лондон (пришли, ушли, гуляли).
  2. Поезда на Лондон… каждый час… (ездят, идут, летят).
  3. … на следующем поезде (уедем, уезжаем, убегаем).
  4. Друзья снова пошли в буфет, а когда они вышли из буфета, поезд на Лондон медленно… от платформы (отбегал, отходил, отошел).
  5. Он долго смотрел на уходящий поезд, а потом начал…. (плакать, хохотать, бегать).

Looking back Mery and Anahit

Today we want to tell you about our school life.We are besties. We love each other very much. My name is- Anahit, and my name is Mery.

We study at the Mkhitar Sebastatsi educational complex, and from the very beginning we feel that our school life is very interesting, joyful and full of adventures.We’ve been friends since first grade, we’ve been close friends for seven years now,

We often go to different places together, whether it’s a cafe or somewhere else. I hate Math,but I love very much English and Russian lessons, And me too don’t love math,but love English,Russian.

 

We do a lot of projects together, we like doing projects. For example, we recently had a very interesting history presentation.Besides, we had a lot of classes together.

And I, Anahit, always sang for everyone, and I, Mary, always prepared games for everyone and showed them on the big TV.

We also travel a lot thanks to our school, we went to Arates, Lernanist, Areni and other interesting places, for example, Arates was the most interesting, we had a lot of fun and felt good there because there was nature, open space and a pleasant atmosphere

Աշխարհագրություն

1. Առանձնացրու ճիշտ պատասխանը. շաքարատու (մշակաբույս) չէ:

պրոսո, շաքարեղեգ, շաքարային սորգո , շաքարային արմավենի

Գտի՛ր ճիշտ պատասխանը:

——պրոսո——

2. Հողերի որակի վատթարացման ուղղակի պատճառներից է

հողերի բերրիության անկումը, հողերի քիմիական մաքրումը ,ճիշտ հողաբարելաման միջոցառումները , հողերի աղակալումը.

  ——— հողերի աղակալումը———

3. Գտի՛ր ճիշտ պատասխանը՝ հացահատիկային մշակաբույս է.

գարի, սիսալ, գետնանուշ, վուշ.

Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:

  ——գարի——

4. Անասնապահությունը տեքստիլ արդյունաբերությանը մատակարարում է բուրդ:           

5. Տրված շարքից դուրս գրի’ր այն պետությունը, որտեղ զարգացած է թռչնաբուծությունը:

Եգիպտոս, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իսլանդիա

——Մեծ Բրիտանիա———

6. Նշի՛ր ճիշտ պատասխանը: Անասնապահության ո՞ր ճյուղն է պատկերված նկարում:

——Թռչյունաբուծություն——-

7. Վերլուծի՛ր թե տրված նկարում ո՞ր բնական զոնան է պատկերված (1) և անասնապահության ո՞ր ճյուղին է վերաբերում (2): 

(1)

բնական զոնա

(2)

Ուղտաբուծություն

——Ուղտաբուծություն——-

8. Նշի՛ր քարտեզում 6 թվով նշված պետության անունը, նրա մայրաքաղաքը:

1. պետություն — Բոլովիա,

 2. մայրաքաղաք — Սուկռե,

———

9. Տրված շարքից  ընտրի՛ր այն պետությունը, որը մտնում է թեյի մշակությամբ առաջատար երկրների շարքը:

Հայաստան, Կոնգո ,Իրան, Մոնղոլիա

Իրան

10. Տեխնիկական են համարվում այն մշակաբույսերը, որոնք օգտագործվում են արդյունական նպատակներով……բերել  օրինակներ:

Ձմռան գիշեր

Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Պատճառավոր – ֆիզիկապես թույլ, հիվանդ, առողջական խնդիր ունեցող մարդ։ Տեքստում նշանակում է՝ դերձակի կինը հիվանդ է, դրա համար չի կարող փախչել։

Տայաղ – հողաթմբիկ կամ ցեխի, փափուկ հողի կույտ, որի տակ կարող են ծառի արմատները ծածկել ձմռանը։ Այստեղ խոսքը ծառերի արմատները ցրտից պաշտպանելու մասին է։

Գետնախնձոր – տիպիկ հայկական անվանում գազարի նման մի բույսի, հաճախ օգտագործվում է նաև քանդված, անպիտան մթերք կամ բան նշելու համար։ Այստեղ երևի խոսքն իսկապես այդ բույսի մասին է։

Ճրրել — (հնչյուն) քնի մեջ շրջվելու կամ շուռ գալու ժամանակ հնչող ձայն, հաճախ տեքստում օգտագործվում է նաև որպես կերպարի շարժման հնչյունային նկարագրություն։

Դարդարար – ուրիշի հոգսը կամ վիշտը կրող մարդ։ Այստեղ կինը բարկացած ասում է, թե՝ «խալխի դարդարարը չես», այսինքն՝ ինչու ուրիշի համար ես տխրում։

Բնութագրի՛ր Հակոբին:

Հակոբը կարծես շատ էր սիրում մտածել, ինչ ոչ հարցերի պատասխանը գտնել,հոգ տանել ուրիշների մասին,մտածել նրանց մասին,իրան միայն հետաքրքրում էր ուրիշների խնդիրները,նա հոգ չեր տանում սկզբում նրա և իր ընտանիքի մասին հետո նոր երկրորդական սկզբունքով ուրիշների։

Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:

Այստեղ կար երկու հիմնավորված ասելիք,առաջինը այն է, որ մենք տեսնելով Հակոբի մտածելակերպը մենք կարող ենք օրինակ վերցնել, ոչ թէ չմտածել մեր մասին այլ նաև ուշադրություն դարձնել դիմացինների մասին նույնպես, քանի որ նրանք կարող ժամանակին մեր մասին էլ մտածել և հոգ տանել։Երկրորդ ասելիը այն է, որ մեզ այստեղ բնութագրում է երկու տարբեր մարդկանց, տարբեր մտածելակերպով, մեկը մտածում էր շրջապատի մասին և անհանգստանում իսկ մյուսը չեր հետաքրքրվում այդ ամենով և ցանկանում միայն մտածել իր մասին։

 

Աշխատանք դասարանում 

Աշխատանք դասարանում 

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

  • Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին։
    Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամու կողմից։

  • Այս նկարը պատին պապս է ամրացրել։
    Այս նկարը ամրացվել է պատին պապիս կողմից։

  • Այս գիրքը նաև ընկերս է կարդացել։
    Այս գիրքը կարդացվել է նաև իմ ընկերոջ կողմից։

  • Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը։
    Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողի կողմից։

  • Տերը շանը կապել էր ծառից։
    Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից։

  • Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը։
    Առավոտվա դեպքը տարբեր ձևով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից։

  • Սարքերը թեթև ցնցում գրանցեցին։
    Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից։

  • Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին։
    Մարդիկ զգուշացվեցին սպասվող փոթորկի մասին ինստիտուտի աշխատակիցների կողմից։

  • Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել։
    Այդ երեխան գտնվել էր անտառում որսորդների կողմից։

  • Տղային միշտ նույն երազն էր կախարդում։
    Տղան միշտ կախարդվում էր նույն երազից։

  • Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը։
    Քարերը տաշվում և իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքի կողմից։

  • Շինարարությունն ավարտին հասցրին։
    Շինարարությունն ավարտին հասցվեց։

2. Դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին։

1. Մի ձեռնարկատեր կառուցել էր զվարճալի կարուսել։
Զվարճալի կարուսել էր կառուցվել մի ձեռնարկատերի կողմից։

2. Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում։
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգվելը չի նկատվում մեր կողմից։

3. Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները։
Թեթև, թույլ ամրացրած տանիքները սկզբում քշվեցին քամու կողմից։

4. Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը։
Դեմքը տաքացվում է նուրբ շղարշով։

5. Մրջյունները ծածկել էին սեղանը։
Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից։

6. Ձնհալի մի բաժակ ջուրը փրկեց հիվանդին։
Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ ջրով։

3. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ․

Բայ (Գործող)

Կրավորական ձև

փնտրել

փնտրվել

ցրել

ցրվել

կոտրել

կոտրվել

դնել

դրվել

թրջել

թրջվել

հեռացնել

հեռացվել

հնարել

հնարվել

ներել

ներվել

մթնեցնել

մթնեցվել

թխել

թխվել

մաքրել

մաքրվել

սրբել

սրբվել

կարել

կարվել

հավաքել

հավաքվել

հուզել

հուզվել

սիրել

սիրվել

Դրանք են՝ որոնք գործողություն կատարելուց զատ ունեն նաև ենթակա, որին ուղղված է այդ գործողությունը։
Օրինակ՝ «կոտրել» բայն ենթադրում է, որ ինչ-որ բան է կոտրվում՝ կոտրողի կողմից։