Խոսակցություն անտառում

Կար չկար մի անտառ կար, անտառը սովորական չէր այլ կախարդական, այնտեղի տիրուհին մի պառավ էր, նա էր տիրապետում այդ անտառը։ Անտառի կախարդանքը այն էր, որ երբ ինչ որ մեկը այդ անառի գետը ինչ որ բան է գցում երկրորդ օրը նրան հարստություն և հաջողություն է սպասվում։Օրերից մի օրը երեք քույրիկներ որից մեկը շատ աղքատ էր և քույրերը նրա խորդ քույրերն էին, նրանք մոտենում են գետին և պառավին հարցնում, թե սա ի՞նչ գետ է, պառավը պատմում է կախարդանքի մասին, և երբ աղջիկները լսում են այդ ամենը ուրախությունից սկսում են թրչկոտել, նրանք սկսում են ջուրը գցել իրենց ոսկեղենը, ադամանդները և թանկարժեք իրերը, որպեսզի մյուս օրը նրանց հաջողություն սպասվի, բայց ախքատ աղջկան խորդ քույրերը չէին թողնում, քանի որ նրանք շատ ագահ էին, գնալուց հետո աղջիկը հասցրես գոնե գրպանի միջի ծիրանի կորիզը գցի գետը։ Այդ գիշերվա ընթացքում ծիրանի կորիզը վարար գետի շնորհիվ կարողանում է ընկել հողի վրա։ Երկրորդ օրը ծիրանի կորիզը դարձել էր մեծ ծիրանու ծառ, ամեն մի ծիրանը այնքան թմբլիկ էին և հյութեղ որ կարծես չես կարող չդիմանալ, այդ օրը թագավորի որդու սիրտը ծիրան էր ուզում և  ծառաներին հրամայում է անտառից գտնել ամենահամեղ ծիրանու ծառը, ծառաները շատ քայլելուց փնտրունքներից հետո գտնում են հենց այն համեղ թմբլիկ լի ծիրաններով ծառը, որ շողշողում էր նրանց աջքի դիմաց։ Նրանք որոշում են քաղել ամբողջ ծառի ծիրանները մտածելով, որ արքան շատ կուրախանա։ Ճանապարհին ետ գալուց ծառաներին հանդիպում է այդ աղքատ աղջիկը, այդ ծառի տերը, նա տեսնում է որ ծառաները շատ դժվարությամբ են քարշ տալիս այդ ծիրանները և որոշում է օգնել նրանց, պալատ հասցնելուց հետո նա ուզում էր կանգնել և մի պահ շունչ քաշել, բայց այդ պահին պատուհանից նրան նկատում է աքան և իսկույն սիրահարվում է։ Նա վազում է բակ որպեսզի հասցնի բռնել աղջկա ձեռքը, կանգնելով աղջկա դիմաց միանգամից ծանոթացավ և խնդրեց որ դառնա իր կինը, աղջիկը համաձայնվեց որովհետև արքան շատ բարի հոգատար և գեղեցիկ տղամարդ էր երևում նա չէր էլ հասկանում որ շուտով ապրելու է թագուհու կյանքով, այդ հանդիպումից մի օր հետո յոթ օր յոթ գիշեր հարսանիք արեցին, իսկ այդ ժամանակահտվածում քույրերը դեռ հիմարի պես սպասում էին իրենց բախտին․․․

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

1. Բացատրի՛ր բառերը՝

Սարսռալ — սարսուռ՝ դող զգալ, դողդողալ։

Մաճ — արորի կոթը։

Ակոս — երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

Զանազան — տեսակ-տեսակ, պեսպես:

Շիկացած — բաց շագանակագույն, կարմրին տվող դեղնավուն մազեր, խարտյաշ մազեր:

Ճաշթող — ճաշի ժամանակը, կեսօր:

Մացառ — փշոտ թփաբույս:

Ճախրել — սրընթաց թռչել՝ սավառնել:

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում էր,

Սարսռում էր ,

Դողում էր,

Գալիս էր,

Թավալվում էր,

Վեր էր կենում, 

Շտկում էր,

Փոխում էր,

Բարձրանում էր,

Շփում էր,

Դառնում էր,

Դնում էր,

Նայում էր,

Մռռում էր,

Գնում էր, 

Ճախրում էր,

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

Այստեղ նա շտապում է գնալ և կատարել իր աշխատանքը, որը արել է միշտ, այսինք երկրին բերի կակրկուտ կայծակ և աղետ։

4. Պատմիր ամպի մասին:

Ամպը շատ անհանգիստ էր, հոգնած, տխուր ու ժղայն, քանի որ ցուրտ էր և անհետաքրքիր։

5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

Ամպի անհետաքրքիր կյանքը 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Ամպի առավոտը

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Ճաշթողի ժամը 

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Ամպի ճանապարհորդությունը։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

Ամպի աշխատանքը

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Բնության անձրևոտ և կայծակային երևույթն է ներկայացված, այդտեղ ամեն ինչ մռայլ էր և անկապ, ցուրտ էր և մառախուղ։

Ապրիլ ամսվա գրադարանում կարդացած գրքի հաշվետվություն

Ապրիլ ամսվա ընթացքում վերջացրեցի Բալզակ գիրքը։ Ինձ շատ դուր եկավ, քանի որ շատ հուզիչ և բարեսիրտ գիրք է։

Հետաքրքիրն այն է, որ երբ  Բալզակը անցնում էր ինչ որ դժվարությունների միջով, այնպիսի տպավորություներ էր որ ես էլ էի նրա հետ փորձում հաղթահարել այդ ամենը, երբ նա ուրախանում էր ես էլ էի ուրախանում, իսկ երբ տխրում էր ես էլ էի տխրում։

Վերջում նա վերջապես կարողացավ գտնել իր կյանքը և հիմա ապրում է խաղաղ և երջանիկ։

Իդեպ ես նաև հանդիպեցի այս գրքի հեղինակին «Լևոն Նեսս» — ին, նա շատ խելացի և լավ մարդ է, մենք մեր դպրոցով զրուցեցինք նրա հետ և հարցաքննեցինք նրան, իսկ ամենավերջում ես նրա հետ նկարվեցի և վերցրեցի ստորագրություն։

Պատկերի նախադիտումՊատկերի նախադիտում

Պատկերի նախադիտում

 

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1. Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը:

Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:

Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:

Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:

Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:

Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:

Ինձ արջով մի՛ վախեցնի:

Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:

Արջուկի — երկուսն էլ

Արջային — ածանցավոր

Անարջ — ածանցավոր

Արջը — վերջավորություն

Արջից — վերջավորություն

Արջից — վերջավորություն

Արջով — վերջավորություն

2. Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

Ծով

Վերջապես մեր տուրիստական խումբը մոտեցավ սև ծովին։

Ծովով գնացող նավը հանկարծակի սուզեց ջրի տակ։

Ճանապարհ

Ճանապարհին հանդիպեցի մի փոքրիկ շնիկի որը ցրտից դողում էր։

Ճանապարհով քայլում էին մի խումբ զինվորներ։

Մեքենա

Մեքենային հենվելով նա մտածում էր իր հետագա արարքների մասին։

Նրանք մեքենամով ընդհանում էին այնպիսի արագությամբ, որ անհնար էր նրանց հասնելը։

3. Քաղաք,տնակ,դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:

Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել:

Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու:

Դասարանից դուրս մոռանում է դասի մասին:

Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը:

Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի:

Իր տնակից հեռանալ չի կարողանում:

Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել:

Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր:

Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով:

Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին:

Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք:

Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք:

Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում:

Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին:

Այդ օրվանից դասարանը դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը:

Ցախավելի գաղտնիքը

Առաջադրանքներ

1.Բնութագրի՛ր թագավորին:

Թագավորը շատ իմաստուն էր և արդար։

2. Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը:

Իմ կարծիքով պատմության ասելինք այն է, որ մարդ միայն ուժով չէ, որ կարող է ուժեղ լինել այլ նաև խելքով։

3. Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քո մեկնաբանությամբ:

Թագավորի տղան ասում է որ միասնական ուժն է միշտ հաղթում եթե միասին լինեն կկարողանան իսկ եթե միայնակ չեն կարողանա։

4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:

Ցախավելի գաղտնիքը այն է որ նրա բոլոր ճյուղերը միասին էին և նրանք կարողանում էին հաղթահարել, իսկ երբ նրանք առանձնացան նրանց հեշտ կոտրեցին։

5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:

Ուս ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք։

6. Ո՞ր առակին է նման այս զրույցը:

Այս առակը նման էր «Արջ և մրջյուններ» առակին։

Հսկայի մազերը

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Չկա

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Նմանեցնում են  Ցախավելի գաղտնիքը   ստեղծագործությանը։

3. Ի՞նչ միտք, գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։

Իմ կարծիքով գաղափարը այն է, որ երբ դու ինչ որ մեկին ստելով շահագործում ես, կգա ժամանակը և դու ստիպված կլինես պատասխան տալ քո արարքների համար։ Նաև սովորեցնում է, որ չի կարելի այդպես վարվել հարազատների և մտերիմների հետ։

29.04.2024թ-Տասնորդական կոտորակների համեմատումը ըստ նրանց դիրքային գրառման

1101. Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64,

բ) 72,93 < 73,851,

գ) 0,382 > 0,45,

դ) 15,899 > 14,9,

զ) 663,0001 < 663,0002։

1102. Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 > –6,81,

բ) –0,432 > –1,431,

գ) –11,2 > –11,21,

դ) –3,756 < –3,706,

ե) –0,38 > –1,001,

զ) –5,555 < –4,999։

1103. Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական
կոտորակների միջև.

ա) 5,68 6 6,7

բ) 2,001 4 3,5

գ) 7,2 7 8,2

դ) 1,5 4 3,5

ե) 2,833 3,4 4,11

զ) 7,1 3,4,5,6, 8 10,2

1104. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի
ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 > 7,2,

բ) 99,2 > 98,9,

գ) 55,3 < 56,4,

դ) 3,285 > 3,185։

1111. Եռանկյան մի կողմը 2,6 սմ է։ Երկրորդ կողմը 1,5 սմ‐ով մեծ է
առաջինից, իսկ երրորդ կողմը 1,8 սմ-ով մեծ է երկրորդից։ Գտե՛ք
եռանկյան պարագիծը։

2,6 + 1,5 = 4,1 

4,1 + 1,8 = 5,9     

2,6 + 4,1 + 5,9 = 12,6

Պատ․12,6

1112. Կատարե՛ք գործողությունները.

ա) 370783 ։ 1081 + (24591 – 1824) ⋅ 5 = 343 + 22767 x 5 = 343 + 113835 = 114178:

բ) 144 ⋅ 23 + 8000 ։ 100 + 427008 ։ 1024 = 3312 + 80 + 417 = 3809։

1113. Անկանոն կոտորակը ներկայացրե՛ք խառը թվի տեսքով.

ա) 25/7 = 3 4/7

   բ) 321/18 = 17 5/6

գ) 627/2 = 313 1/2,

դ) 111/5 = 22 1/5 

Միդիաս թագավորը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։

Շվայտ — ցոփ կյանք վարող, կերուխումի անձնատուր եղած:

Քարշակ — տրակտոր կամ ավտոմեքենա, որ իր ետևից քաշում Է որևէ բան:

Կուռ — տրակտոր կամ ավտոմեքենա, որ իր ետևից քաշում Է որևէ բան: 

2. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Միդաս թագավորը շատ միամիտ էր և շվայտ։

3. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։

Ես նրան խորհուրդ եմ տալիս ավելի խնայողաբար ծախսի գումարը։