Archive | Ноябрь 2020

English 15.10-30.10

1.Where is Mike from?

Mike is from Great Britain.

2.Does his brother like to play games at home?

Yes, he does. His brother Ted likes to play games at home.

3.What is his name?

His name is Ted.

4.Has he got a brother or a sister?

Yes, he has. He has got a brother and a sister.

5.How old is his sister?

His sister is four.

6.Why doesn’t Ted like to watch TV?

Ted likes to play computer games.

7.What does Mike like to do at home?

Mike likes to play board games at home.

8.With whom does Mike like to play board games?

Mike Likes to play board games with his friends.

9.What board games do Mike and his friends like to play?

They like to play Snakes and Ladders and Scrabble.

10.What toys has Liz got?

Liz has got dolls and bears, balls and cars, frogs and dogs.

Աշնանային արձակուրդների փաթեթ

Հարցեր և առաջադրանքներ

1. Լկստան— բկլիկ

Գզիր— տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա, տանուտերի կատարածու

Ահել— ծերունի, ծեր

Ջոկ— առանձին, մյուսներից բաժանված՝ առանձնացած

Հնարք— հնարավորություն, , միջոց, ճար

Կողակից— միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից

Անոթի— քաղցած, սոված

Զուլում— աղետ, մեծ չարիք փորձանք

Տկար— անառողջ, հիվանդ, վատառողջ

Հանդուգն— ոչ հարգալից, չափը չճանաչող, համարձակ, անվախ

Պոչը քաշել— մի տեղից հեռանալ՝ գնալ

2.սովն է չոքել դռանը— ուտելու բան չկա

ցավն էլ ունի իր դեղը— ամեն ինչից ելք կա

չոր գանգ— դարկագլուխ, անխելք

3.ԿԱՏՎԻ ՄԱՍԻՆ: Փափկամազիկ, նազով-տուզով քայլվածքով  ու մի քիչ էլ բկլիկ էր կատուն: Նա սիրում էր բռնել մկներին, չարաճճի խաղ խաղալ նրանց հետ և ուտել:

4.ՄԿՍՏԱՆԸ: Մկստանը մի փոքրիկ-փոքրիկ  քաղաք էր, փոքրիկ տներով ու նեղլիկ փողոցներով: Այստեղ ապրում էին մկնիկները իրենց ուրախ ու անհոգ կյանքով, մինչև որ հայտնվեց կատուն…

5. ԿԱՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Կատուն  ամեն   ինչ   լսել  էր    և  գլուխ   գովելով    ընկերներին   պատմում   Էր  այդ  ժողովի  մասին:

— Բա չիմացաք ինչ եղավ եղբայր կատուներ: Մառանի դռան հետևում թաքուն սպասում եմ մի մուկ հայտնվի, որ բռնեմ, մեկ էլ լսեմ էդ հիմարները ժողով են անում: Գիտե՞ք ինչ էին որոշում, ուզում են իմ վզից զանգ կախեն, որ մառան մտնելս իմանան: Մի լավ ծիծաղեցի հիմար մկների կարճ խելքի վրա ու մի ցատկով հայտնվեցի ժողովի կենտոնում… Դե մնացածն էլ արդեն պատկերացնում եք…

ԲԱԼԶԱԹՑԻՆԵՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Վաղուց շատ  վաղուց մի փոքրիկ  գյուղ  կար,որի անունը   Բալզաթ էր։Էս  գյուղի բնակիչները հիմար   և անխելք  էին։ Մի  օր հորդառատ անձրև է  տեղում   և անմիջապես  հետո  դուրս է գալիս  պայծառ  արևը, որ կարծես  թե անձրև  էլ  չէր  տեղացել։ Ամբողջ  գյուղի  երկայնքով   դուրս է գալիս  մի շատ  գեղեցիկ ծիածան։  Բալզաթցիները   ծիածանի հայտնվելուն պես  վազում են դեպի  ծիածանը։ Գյուղի  առաջնորդը, որը  համարվում էր գյուղի  ամենախելացի մարդը,  նայելով  ծիածանին  ասում  է.

-Իմ  կարծիքով այս ծիածանի գույները այնքան  էլ վառ  ու բազմերանգ  չեն: Ես  կարծում եմ, որ պետք է  ավելի վառ  երանգներ ավելացնենք,որ ծիածանը  ավելի  գեղեցիկ   տեսք  ունենա։

Արագ  հավաքվում  են, բերում ներկերով  լի  դույլերը  և  վրձինները։  Մեկը   մյուսի  ուսերին  կանգնում, որպեսզի  հասնեն  ծիածանին։  Բայց  ապարդյուն ։  Հանկարծ անհետանում   է  ծիածանը  ,  հիմարները  մեկը մյուսի  գլխին   թափելով    ներկով  դույլերը, կրկին հայտնվում են ծիծաղելի   իրավիճակում։

Խուլ այծերը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ: Մի օր պառավը կորավ: Այծերը շիվարած փնտրում էին տիրոջը և հանդիպում են մի ուրիշ խուլ այծի: Հարցնում են արդյո՞ք տեսել է իրենց տիրոջը:  Քանի որ այդ այծն էլ նույնպես խուլ էր մտածում է թե այծերը հարցնում  են որտեղ լավ խոտ կա արածելու և ցույց է տալիս մոտակա բլուրը: Այդ այծը մի պոզ ուներ և մյուս այծերը խոստացան, որ երբ գտնեն իրենց պառավին իրենց պոզերից մեկը կտան նրան: Այծերը գտնում են պառավին, իսկ նրանցից մեկը իր պոզը տալիս է անպոզ այծին: Այծը ուրախ ընդունում է անսպասելի նվերը և մտածում. ՙՙա՜յ քեզ հաջողություն՚՚….