Archive | Март 2021

Դուր եկած տողեր

Կուզեի իմանալ ,թե աստղերը ինչու են փայլում,-մտածեց Փոքրիկ Իշխանը։ — Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի։

Մեծահասակները թվեր շատ են սիրում։Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ  ես ձեռք բերել, նրանք  երբեք չեն հարցնում    ամենագլխաորի մասին։

Երբեք նրանք չեն ասի․ << իսկ  ինչպիսի՞ ձայն  ունի նա։ Ինչպիսի խաղեր ես սիրում խաղալ։Թիթեռներ բռն՞ում է ,թե՞ոչ>>։Նրանք  հարցնում են․<<Քանի՞ տարեկան է նա։Քանի՞ եղբայր ունի ։ Քաշն ինչքա՞ն է։ Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը>>։Եվ դրանից հետո երևակայում են,թե ճանաչեցին մարդուն․․․

 

Մարդիկ էլ երևակայություն չունեն․․․ Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են․․․

Միայն սիրտն է սրատես ։Ամենակարևորը աչքով չես տեսնի։Լինի դա տուն, աստղ կամ անապատ,

Դրանցն ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի։

 

Միայն  երեխաները գիտեն,թե ինչ են փնտրում․․․

Գիտես՝ ինչու է անապատը  լավ ։Նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված։

 

 

Նամակ Փոքրիկ Իշխանին

   

    Բարև Փոքրիկ Իշխան, իմ անունն Անահիտ է, ես կարդացել  եմ քո հեքիաթը,և այն ինձ շատ է դուր եկել։ Դու շատ բարի գեղեցիկ և ազնիվ Իշխան ես, և միևնույն ժամանակ մի քիչ նեղացկոտ։ Իմ կարծիքով դու շատ լավ ընկեր կարող ես լինել։ Ես էլ քեզ պես շիկահեր և գանգուր մազեր ունեմ։ Ես հասկացա, որ քո այս փոքրիկ պատմվածքի բոլոր մտքերը շատ կարևոր են կյանքի համար և իմաստուն։ Իսկ ամենից շատ ինձ դուր եկավ այս խոսքերը «Առավոտյան հենց որ արթնանաս,լվացվես ու քեզ  կարգի բերես, պետք է կարգի բերես  նաև քո մոլորակը»։
Հետաքրքիր մտքեր

 

Ձախորդ մարդկանց  հայտարարություններ

Ես չեմ կարող դա անել ․․․

Ես դժվարանում եմ․․․

Դա ինձ համար շատ բարդ գործ է․․․․

Ախր հասկացեք ես ուզում եմ գործը գլուխ բերել, բայց ինձ մոտ ամեն ինչ ձախ է գնում․․․

Այ քեզ անհաջողություն,ես այդպես չէի պլանավորել․․․

 

 

Անխելք Ճամփորդները

Լինում են, չեն լինում երկու  եղբայր են լինում։ Մի օր նրանք որոշում են ճամփորդել  և գումար վաստակել, սակայն մեկը մյուսից անխելք  և հիմար են լինում։ Առավոտ ծեգին վերցնում են խուրջինները և ճամփա ընկնում։ Հասնելով մոտակա գյուղը հանդիպում են մի փայտահատի  և խնդրում, որպեսզի աշխատանքի անցնեն նրա մոտ։ Փայտահատը համաձայնվում է ցույց տալով նրանց մի հսկայական մեծ ծեր կաղնի։ Եղբայրները արագ և ինքնավստահ անցնում են գործի։
Մեծ եղբայրը առաջարկում է․
-Լսիր եղբայր, դու բարձրացիր ծառը, իսկ ես կտրեմ այն և երբ ծառը ճոճվի դու ինձ ուղղություն  ցույց կտաս թե,որ կողմ փախչեմ։ Եղբայրը հիացած մեծ եղբոր լուսապայծառ մտքից մի անգամից համաձայնվում է։
-Այ քեզ հանճարեղ միտք։Մեկ, երկու, հարվածելով ծառին փոքր եղբայրը կանչում է․
-Շատ լավ է ճոճվում է, ճոճվում․․․
Եվ գրկած հսկայական կաղնին երկուսով գլորվում են մասրենու թփերի մեջ։