Archive | Апрель 2024

29.04.2024թ-Տասնորդական կոտորակների համեմատումը ըստ նրանց դիրքային գրառման

1101. Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64,

բ) 72,93 < 73,851,

գ) 0,382 > 0,45,

դ) 15,899 > 14,9,

զ) 663,0001 < 663,0002։

1102. Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 > –6,81,

բ) –0,432 > –1,431,

գ) –11,2 > –11,21,

դ) –3,756 < –3,706,

ե) –0,38 > –1,001,

զ) –5,555 < –4,999։

1103. Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական
կոտորակների միջև.

ա) 5,68 6 6,7

բ) 2,001 4 3,5

գ) 7,2 7 8,2

դ) 1,5 4 3,5

ե) 2,833 3,4 4,11

զ) 7,1 3,4,5,6, 8 10,2

1104. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի
ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 > 7,2,

բ) 99,2 > 98,9,

գ) 55,3 < 56,4,

դ) 3,285 > 3,185։

1111. Եռանկյան մի կողմը 2,6 սմ է։ Երկրորդ կողմը 1,5 սմ‐ով մեծ է
առաջինից, իսկ երրորդ կողմը 1,8 սմ-ով մեծ է երկրորդից։ Գտե՛ք
եռանկյան պարագիծը։

2,6 + 1,5 = 4,1 

4,1 + 1,8 = 5,9     

2,6 + 4,1 + 5,9 = 12,6

Պատ․12,6

1112. Կատարե՛ք գործողությունները.

ա) 370783 ։ 1081 + (24591 – 1824) ⋅ 5 = 343 + 22767 x 5 = 343 + 113835 = 114178:

բ) 144 ⋅ 23 + 8000 ։ 100 + 427008 ։ 1024 = 3312 + 80 + 417 = 3809։

1113. Անկանոն կոտորակը ներկայացրե՛ք խառը թվի տեսքով.

ա) 25/7 = 3 4/7

   բ) 321/18 = 17 5/6

գ) 627/2 = 313 1/2,

դ) 111/5 = 22 1/5 

Միդիաս թագավորը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։

Շվայտ — ցոփ կյանք վարող, կերուխումի անձնատուր եղած:

Քարշակ — տրակտոր կամ ավտոմեքենա, որ իր ետևից քաշում Է որևէ բան:

Կուռ — տրակտոր կամ ավտոմեքենա, որ իր ետևից քաշում Է որևէ բան: 

2. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Միդաս թագավորը շատ միամիտ էր և շվայտ։

3. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։

Ես նրան խորհուրդ եմ տալիս ավելի խնայողաբար ծախսի գումարը։

Devoirs

Lire et traduire le texte

Le rouge est une couleur vive. C’est la couleur de nombreux fruits et légumes, comme les tomates, les fraises ou les cerises. Le jaune est la couleur des bananes, du maïs ou des poussins par exemple. Le bleu est très présent dans la nature : c’est la couleur du ciel et de la mer. Le rouge, le jaune et le bleu sont les trois couleurs primaires.En les mélangeant, on peut former d’autres couleurs. Le vert par exemple, est la couleur de l’herbe et des feuilles des arbres.

L’orange est la couleur de certains fruits, comme l’orange qui porte son nom, la clémentine ou l’abricot. Le violet se retrouve chez de nombreuses fleurs comme le lilas. Le brun, aussi appelé marron, est la couleur du café, de la terre et de l’écorce des arbres.Enfin, on trouve aussi le blanc, comme la neige, et le noir, comme la nuit. Entre les deux, il y a le gris: c’est un mélange de blanc et de noir.

  • Répondre aux questions (Պատասխանել հարցերին)

Question 1: De quelle couleur est l’abricot ?

a. Bleu

b. Rouge

c. Vert

d. Orange

Question 2: Quel fruit est jaune?

a. La banane

b. La cerise

c. La clémentine

d. La fraise

Question 3: De quelle couleur est le café?

a. Rouge

b. Vert

c. Brun

d․ Jaune

Question 4: Quelles couleurs faut-il mélanger pour avoir du gris?

a. Du blanc et du noir

b. Du jaune et du vert

c. Du rouge et du bleu

d. Du vert et du jaune

Գլխիվայր են ծառերն աճում,

Աշխատանք դասարանում

Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

Ալեփրփուր-սպիտակ ալիքներով՝ փրփուրներով:

Շառաչում-աղմկալից ձայն, դղրդոց, թնդյուն։

Շվաքը-ստվեր, շուք:

Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:

Սահյանի աշխարհը շատ գեղեցիկ է, գունավոր, վառ, պայծառ,տարօրինակ,գլխի վրա շուռ եկած։

Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր: 

Իմ Աշխարհը

Ես ունեմ մի աշխարհ, այո, խոսքը գնում է իմ ներքին աշխարհի մասին: Սիրտս փոքր է, բայց այդ փոքրիկ միջավայրում տեղավորվում է մի մեծ աշխարհ։ Երբեմն աշխարհումս հանգստություն է, երբեմն ուրախություն, իսկ երբեմն տխրություն և խառնաշփոթ՝  կախված, թե ինչ օր կլինի։ Աշխարհիս անունը Արցախ է կոչվում, յուրահատուկ է և անկրկնելի։ Արցախս կորցնելուց հետո ես նրան կարողացա միայն պահպանել սրտիս աշխարհում։ Այնտեղ մեկ-մեկ տեսնում եմ տատիկիս, պապիկիս և քույրիկ եղբայրներիս, որոնց դեմքի վրա ժպիտ է պատկերված։ Որոշել էի չփոխել այդ ժպիտը, քանի որ դա իմ համար ամենաթանկ տեսարաններից մեկն էր, որը ես ունեի։ Այնտեղ կյանքը վառ է և կանաչ, հանգստություն է և խաղաղություն։ Եթե հիմա համեմատես իսկական Արցախի հետ, մարդկանց կթվա, որ գրածներս լեգենդեր են, և որի շնորհիվ ուզում եմ զարմացնել նրանց, բայց այդպես չէ, սա ժամանակին իրականություն էր, որը երկար չապրեց, ցավալի էր լսել այդ լուրը երբ մտնում ես տուն և մայրիկը հուզված և թախծոտ ձայնով ասում է․

-Արցախը չկա․․․

Հոգուս մեջ ցավ զգացի և մի որոշ ժամանակ չէի կարողանում բուժել այդ ցավը, ուժգին էր և անտանելի։ Բայց հիմա այդ ցավը չկա, քանի որ աշխարհումս վերակառուցել եմ գյուղս և գիտեմ, որ Աստված այսպես չի թողնի, նա կկարողանա դադարեցնել անարդարույունը: Սիրում եմ Արցախս մորս չափ, և եթե անգամ գյուղս իմը չլինի, մեկ է ոչ մեկ չի կարող ձեռքիցս խլել ներքին աշխարհը, որ միշտ վառվում է հոգուս մեջ։

Գյուղական փոքրիկ կյանքին չի կարող անցնել ոչ մի մեծ քաղաք։

Փոքրիկ աղջիկ էի, երբ ընտանիքիս հետ ապրում էի գյուղում։ Գյուղում ացնկացրեցի կյանքիս բոլոր ուրախ և տխուր օրերը և տարիները։Մեծացա, դարձա մեծ աղջիկ և նոր հասկացա, որ բացի գյուղից, նաև կան շատ և շատ երկրներ և քաղաքներ։ Որոշեցի գնալ Երևան, քանի որ վաղուց այնտեղ չէի եղել և արդեն հոգնել էի գյուղի կյանքից, ուզում էի նորը։ Արդեն հասել էի Երևան, առաջինը, որ  ինձ դուր չէր գալիս  օդն էր, գյուղի օդից շատ էր տարբերվում, բայց ես ուշադրություն չդարձրեցի այդ ամենին։ Այնտեղ վարձով բնակարան վերցրեցի։ Այդ բնակարանի տերը տիկին Մարգարիտան էր, շատ բարի և ծեր կին էր։ Տան մեջ ես չնկատեցի փայտե վառարան, որտեղ մենք հաճախ էինք մեծ և թխլիկ կարտոֆիլներ պատրաստում։ Տունը այնպես չէր դասավորված, ինչպես մեր գյուղի տունը, անկողինը անհարմար էր, միանգամից կարոտեցի իմ անկողինը, որը պատրասված էր բադի բմբուլներից։ Առավոտյան գնացի խանութներով, մեր գյուղում մենք միշտ մերն ենք արտադրում, բայց քանի որ այստեղ կարելի է արդեն պատրաստի վաճառել մարդկանց, որոշեցի գնել մի քանի մթերք։ Խանութները լցված էին մարդկանցով և հաճախ այնտեղ տեղ չէր լինում քայլելու, բայց ես հաղթահարում էի այդ դժվարությունը։ Ամենից վատը այն էր, երբ ես մարդկանց հարցնում էի՝ սա բնական կովի կաթ է, կամ սա բնական հավի ձու է ,նրանք պատասխանում էին․

-Ո՛չ, սա գործարանի պատրաստված ուտելիքն է, եթե ուզում բնական մթերք, ապա գնա շուկա։

Դե ես էլ գնացի շուկա, այնտեղ գոնե մի քիչ զգացի գյուղի մթերքի հոտը, բայց դա իսկականը չէր։ Գնեցի մի քանի մթերք և շտապեցի տուն, հոգնած էի և ուզում էի մի քիչ հանգստանալ, հանկարծ դուռը թակեցին, և ես զարմացա, քանի որ բացի տիկին Մարգարիտայից ես ուրիշ ծանոթ չունեմ այստեղ, իսկ տիկին Մարգարիտան հիմա երեևի քնած կլինի, քանի որ շատ էր սիրում այս ժամերին քնել։ Ես բացեցի դուռը, դռան դիմաց կանգնած էր մի գեղեցիկ աղջիկ մի քիչ կարճ զգեստով։ Նա ասաց, որ իմ հարևանուհին է, և նա կուզենար ինձ հետ ծանոթանալ, ես նրան հրավիրեցի ներս, նա եկավ և նա իր հետ բերել էր գինի և գաթա։ Ես մի պահ ուրախացա, քանի որ կարծում էի, որ պապիկիս ոտքերով պատրաստված գինին է, իսկ գաթան տատիկիս բնական և թարմ մածունով պատրաստված գաթան։ Բայց ոչ սխալվում էի, դա գործարանի պատրաստվածն էր։ Նրա հետ շատ հաճելի էր զրույց անելը, ի դեպ նրա անունը Արսիին էր, նա շատ իմաստուն և գեղեցիկ աղջիկ էր, բայց ոչ մեր գյուղի աղջիկների նման խելացի, խորամանկ և անվախ։Նա ուշ գիշեր գնաց, շատ զրուցեցինք, ես գնացի պառկեցի անկողնուս մեջ և շուտ քնեցի, քանի որ իրոք շատ հոգնած էի։ Առավոտյան լավ տրամադրությամբ արթնացա, որոշեցի գնամ պատուհանի մոտ, բարի լույս ասեմ աշխարհին, լսեմ ծիտիկների ծլվլոցը և շնչեմ սառը և մաքուր օդ։ Ես մոտեցա պատհուանին, բացեցի, բայց բացի մեքենաների, մարդկանց և երթուղայինների ձայնից ոչ մի բան չլսեցի, իսկ արևը մռայլ էր կարծես չուզենար արթնանալ, իսկ օդը նույնն էր, ես հասկացա որ իմ գյուղից լավը չկա, իմ գյուղը դա փոքրիկ թալիսման է, որը ապրում է իմ սրտում։ Ես գնացի ետ գյուղ, տնեցիքին պատմեցի ամեն ինչի մասին և վերջում ասեցի գյուղական փոքրիկ կյանքին չի կարող անցնել ոչ մի մեծ քաղաք։

Իմ աշխարհը

Ես ունեմ մի աշխարհ, այո, խոսքը գնում է իմ ներքին աշխարհի մասին: Սիրտս փոքր է, բայց այդ փոքրիկ միջավայրում տեղավորվում է մի մեծ աշխարհ։ Երբեմն աշխարհումս հանգստություն է, երբեմն ուրախություն, իսկ երբեմն տխրություն և խառնաշփոթ՝  կախված, թե ինչ օր կլինի։ Աշխարհիս անունը Արցախ է կոչվում, յուրահատուկ է և անկրկնելի։ Արցախս կորցնելուց հետո ես նրան կարողացա միայն պահպանել սրտիս աշխարհում։ Այնտեղ մեկ-մեկ տեսնում եմ տատիկիս, պապիկիս և քույրիկ եղբայրներիս, որոնց դեմքի վրա ժպիտ է պատկերված։ Որոշել էի չփոխել այդ ժպիտը, քանի որ դա իմ համար ամենաթանկ տեսարաններից մեկն էր, որը ես ունեի։ Այնտեղ կյանքը վառ է և կանաչ, հանգստություն է և խաղաղություն։ Եթե հիմա համեմատես իսկական Արցախի հետ, մարդկանց կթվա, որ գրածներս լեգենդեր են, և որի շնորհիվ ուզում եմ զարմացնել նրանց, բայց այդպես չէ, սա ժամանակին իրականություն էր, որը երկար չապրեց, ցավալի էր լսել այդ լուրը երբ մտնում ես տուն և մայրիկը հուզված և թախծոտ ձայնով ասում է․

-Արցախը չկա․․․

Հոգուս մեջ ցավ զգացի և մի որոշ ժամանակ չէի կարողանում բուժել այդ ցավը, ուժգին էր և անտանելի։ Բայց հիմա այդ ցավը չկա, քանի որ աշխարհումս վերակառուցել եմ գյուղս և գիտեմ, որ Աստված այսպես չի թողնի, նա կկարողանա դադարեցնել անարդարույունը: Սիրում եմ Արցախս մորս չափ, և եթե անգամ գյուղս իմը չլինի, մեկ է ոչ մեկ չի կարող ձեռքիցս խլել ներքին աշխարհը, որ միշտ վառվում է հոգուս մեջ։

Ի՞նչ է ասում

Լրացուցիչ աշխատանք 

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին

Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝

Կածան-ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:

Քարավան-բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի ևն) համար կազմված խումբ:

Պատռած-ճղած, ճղելով մասերի բաժանել:

Մեծաժխոր-մեծ աղմուկ,

Ապառաժ-կարծր լերկ քարի զանգված, ժայռ, քարաժայռ:

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ:

Կածանը Հալված-մաշված էր,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված էր,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած էր, կուրծքը պատռած,
Հոգնած էր­ ու տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր էր,
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի, կողին խաչված էր:

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի:

Կածանը ասում է,

Ես շատ եմ հոգնել,մաշվել,ծերացել,ճանապարհից հեռու քաշվել, Հիսուսի պես ապառաժի, կողին խաչվել։

Մայրամուտ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Նկարագրիր մայրամուտը:

Մայրամուտը շատ գեղեցիկ է, վառ,պայծառ,գունավոր,հանգստացնող և բոլորը ցանկանում են վայելել բնության այդ տեսարանը,

2. Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Ես շատ եմ սիրում վաղ առավոտը երբ արևը նոր նոր արդնանում է, լույսը բացվում է, փողոցները լցվում է մարդկանցով, թռչունները ծլվլում են իսկ ծաղիկներն ու ծառերը արդնանում են։

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Հրել,հուր,

Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:

Երազել,երազում,

2. Տրվածբարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար-բառարան,բառախումբ,

          Վիրաբույժ-վիրահատություն,վիրակապ,

         Միամիտ-միավանկ,միատեսակ,

          Սևահոգի-սևամորթ,սևազգեստ,

          Մանրազնին-մանրատեսակ,մանրախնդիր,

          Սրբատաշ-սրբապատկեր,սրբազան,

          Մազապուրծ-մազաթափություն,մազանոթ,

          Փայտահատ-փայտարվեստ,փայտանյութ,

          Մթնկա-մթնշաղ,մթնաձոր,

          Դյուրահավատ-դյուրավառ,դյուրամարս,

          Որմնադիր-որմնանկար,որմնաքար,

22.04.2024թ-Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների գումարումը

1071. Կատարե՛ք գումարում.

ա) 3,82 + 41,705 = 45525

գ) 8,903 + 152,9 = 161,803

ե) 5,51 + 6,36 = 11,87

բ) 0,921 + 4,8 = 5,721

դ) 0,0032 + 1119,69 = 1119,6932

զ) 0,002 + 0,00017 = 0,00217

1072. Կատարե՛ք գումարում.

ա) (–1,2) + (–3,4) = -4,6

գ) (–0,37) + (–6,23) = -6,60

ե) (–1,001) + (–2,456) = -3,457

բ) (–8,75) + (–1,25) = -10,00

դ) (–4,38) + (–2,04) = -6,42

զ) (–18,203) + (–0,411) = -18,614

1075. Լուծե՛ք հավասարումը.

ա) z – 0,615 = 0,02

z=0,635

բ) z – 18,2 = 124,01

z=142,21

գ) 27 = z – 10,0001

z=37,0001

դ) 654,1 = z – 5037,203

z=5691,303

1074. Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 + 0,38 = 2,38

գ) 100 + 0,096 = 100,096

ե) 0,836 + 10 = 10,836

բ) 1 + 15,07 = 16,07

դ) 20 + 4,097 = 24,097

զ) 5,0001 + 18 = 23,0001

1085. Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02

70,2

բ) 83,204,

832,04

գ) 20,

200

դ) 0,008։

0,08

1086. Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

ա) 32,11,

0,3211

բ) 0,005,

0,00005

գ) 2,32,

0,0232

դ) 1534,1։

15,341

1087. Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։

X=57,33276