Թեստային աշխատանք

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում եներկրածալքեր  :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ’մայրցամաքային և օվկյանոսային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *