ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։

Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևումն  հի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։

Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։

— Հապա մինչև ե՞րբ պիդի է այսպես մնանք, եկ քինանք մի տըսնանք՝ աշխարհումս հինչ կաաա, ինչ չկա։

Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

— Վա՜հ, ես վրդղան  դուրս եկավ, ա՜յ լավ завтрик,— մտածեց աղվեսն ու վազեց։

— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ գը շինես էս կողմերեն։

Քինամ ենք  աշխարհ տըսնանք,— պատասխանեց աքլորը։

վահ՜, ինչ լավ բան գմտածես,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկեր ման կուգամ։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած եկ,  չուշընանք։

Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։

— Ուրտեղ է ընկերդ։

— Էն թփեն տակեն։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլորմը կլնի, էս էլ իմ ужнը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք կյալի , էդպես հընկեր չի ըլնե,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *