ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Աշխատանք դասարանում

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

1. Դուրս գրի՛ր մակդիրները:

Ձյունապատ լեռներ,

Կապույտ լճեր,

Մանկական աչեր,

Թափանցիկ հեռուն,

Սուրբ անուրջ,

Ձյունոտ լեռներ,

Աստղային մութ,

2. Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը հայրենիքի կարոտի մասին է։ Նա նկարագրում է իր հայրենքիը և ասում, որ կարոտում է այդ ամենը։

3. Բացատրի՛ր բառերը՝

Մրմունջ-մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց:

Անուրջ-երազ, տեսիլք:

Անհուն-հուն չունեցող, հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր:

4. Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, առանձանացրո՛ւ բանաստեղծություններ , որոնք քեզ դուր են գալիս

Երազ տեսա…

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *