Archive | 22 мая, 2024

Մայիս ամսվա կարդացած գրքի հաշվետվություն։

Թելեթրիփ | Լիլիթ Հակոբյան - Bookmark

Մայիս ամսվա ընթացքում կարդացել եմ Թելեթրիփ գիրքը։ Ճիշտ է դեռ չեմ վերջացրել, բայց միևնույնն է կեսից շատը արդեն կարդացել եմ։

Ինչպես ասում է փոքրիկ Էնդա աղջիկը, դա մի դրախտային երկիր է, որը շրջապատված է շատ արկածներով և սիրով։ Գլխավոր դերերում Էնդան է և իր տատիկն ու պապիկը։ Ամենից շատ ինձ դուր է գալիս պապաիկի կերպարը, նա շատ զվարջալի և բարի պապիկ է, որը շատ է սիրում իր թոռնիկ Էնդային։ Տատիկը նույնպես շատ լավն էր, նա միշտ ջղայնանում էր պապիկի վրա, որովհետև նա միշտ իրեն երեխավարի էր պահում, և դա նրան այդքան էլ դուր չեր գալիս, իսկ փոքրիկ Էնդան դիտում էր այդ ամենը և զվարճանում։ Գիտեմ, որ նրանց սպասում է շատ դժվարություններ և արկածներ․․․

Ինձ շատ դուր է գալիս, այդ գիրքը և ես խորհուրդ եմ տալիս նույնպես կարդալ, քանի որ նա զարգացնում է և գունավորում երեխայի վառ երևակայությունը․․․