Աշնանային արձակուրդների փաթեթ

Հարցեր և առաջադրանքներ

1. Լկստան— բկլիկ

Գզիր— տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա, տանուտերի կատարածու

Ահել— ծերունի, ծեր

Ջոկ— առանձին, մյուսներից բաժանված՝ առանձնացած

Հնարք— հնարավորություն, , միջոց, ճար

Կողակից— միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից

Անոթի— քաղցած, սոված

Զուլում— աղետ, մեծ չարիք փորձանք

Տկար— անառողջ, հիվանդ, վատառողջ

Հանդուգն— ոչ հարգալից, չափը չճանաչող, համարձակ, անվախ

Պոչը քաշել— մի տեղից հեռանալ՝ գնալ

2.սովն է չոքել դռանը— ուտելու բան չկա

ցավն էլ ունի իր դեղը— ամեն ինչից ելք կա

չոր գանգ— դարկագլուխ, անխելք

3.ԿԱՏՎԻ ՄԱՍԻՆ: Փափկամազիկ, նազով-տուզով քայլվածքով  ու մի քիչ էլ բկլիկ էր կատուն: Նա սիրում էր բռնել մկներին, չարաճճի խաղ խաղալ նրանց հետ և ուտել:

4.ՄԿՍՏԱՆԸ: Մկստանը մի փոքրիկ-փոքրիկ  քաղաք էր, փոքրիկ տներով ու նեղլիկ փողոցներով: Այստեղ ապրում էին մկնիկները իրենց ուրախ ու անհոգ կյանքով, մինչև որ հայտնվեց կատուն…

5. ԿԱՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Կատուն  ամեն   ինչ   լսել  էր    և  գլուխ   գովելով    ընկերներին   պատմում   Էր  այդ  ժողովի  մասին:

— Բա չիմացաք ինչ եղավ եղբայր կատուներ: Մառանի դռան հետևում թաքուն սպասում եմ մի մուկ հայտնվի, որ բռնեմ, մեկ էլ լսեմ էդ հիմարները ժողով են անում: Գիտե՞ք ինչ էին որոշում, ուզում են իմ վզից զանգ կախեն, որ մառան մտնելս իմանան: Մի լավ ծիծաղեցի հիմար մկների կարճ խելքի վրա ու մի ցատկով հայտնվեցի ժողովի կենտոնում… Դե մնացածն էլ արդեն պատկերացնում եք…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *