ԲԱԼԶԱԹՑԻՆԵՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Վաղուց շատ  վաղուց մի փոքրիկ  գյուղ  կար,որի անունը   Բալզաթ էր։Էս  գյուղի բնակիչները հիմար   և անխելք  էին։ Մի  օր հորդառատ անձրև է  տեղում   և անմիջապես  հետո  դուրս է գալիս  պայծառ  արևը, որ կարծես  թե անձրև  էլ  չէր  տեղացել։ Ամբողջ  գյուղի  երկայնքով   դուրս է գալիս  մի շատ  գեղեցիկ ծիածան։  Բալզաթցիները   ծիածանի հայտնվելուն պես  վազում են դեպի  ծիածանը։ Գյուղի  առաջնորդը, որը  համարվում էր գյուղի  ամենախելացի մարդը,  նայելով  ծիածանին  ասում  է.

-Իմ  կարծիքով այս ծիածանի գույները այնքան  էլ վառ  ու բազմերանգ  չեն: Ես  կարծում եմ, որ պետք է  ավելի վառ  երանգներ ավելացնենք,որ ծիածանը  ավելի  գեղեցիկ   տեսք  ունենա։

Արագ  հավաքվում  են, բերում ներկերով  լի  դույլերը  և  վրձինները։  Մեկը   մյուսի  ուսերին  կանգնում, որպեսզի  հասնեն  ծիածանին։  Բայց  ապարդյուն ։  Հանկարծ անհետանում   է  ծիածանը  ,  հիմարները  մեկը մյուսի  գլխին   թափելով    ներկով  դույլերը, կրկին հայտնվում են ծիծաղելի   իրավիճակում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *