Իմ աշխարհը

Ես ունեմ մի աշխարհ, այո, խոսքը գնում է իմ ներքին աշխարհի մասին: Սիրտս փոքր է, բայց այդ փոքրիկ միջավայրում տեղավորվում է մի մեծ աշխարհ։ Երբեմն աշխարհումս հանգստություն է, երբեմն ուրախություն, իսկ երբեմն տխրություն և խառնաշփոթ՝  կախված, թե ինչ օր կլինի։ Աշխարհիս անունը Արցախ է կոչվում, յուրահատուկ է և անկրկնելի։ Արցախս կորցնելուց հետո ես նրան կարողացա միայն պահպանել սրտիս աշխարհում։ Այնտեղ մեկ-մեկ տեսնում եմ տատիկիս, պապիկիս և քույրիկ եղբայրներիս, որոնց դեմքի վրա ժպիտ է պատկերված։ Որոշել էի չփոխել այդ ժպիտը, քանի որ դա իմ համար ամենաթանկ տեսարաններից մեկն էր, որը ես ունեի։ Այնտեղ կյանքը վառ է և կանաչ, հանգստություն է և խաղաղություն։ Եթե հիմա համեմատես իսկական Արցախի հետ, մարդկանց կթվա, որ գրածներս լեգենդեր են, և որի շնորհիվ ուզում եմ զարմացնել նրանց, բայց այդպես չէ, սա ժամանակին իրականություն էր, որը երկար չապրեց, ցավալի էր լսել այդ լուրը երբ մտնում ես տուն և մայրիկը հուզված և թախծոտ ձայնով ասում է․

-Արցախը չկա․․․

Հոգուս մեջ ցավ զգացի և մի որոշ ժամանակ չէի կարողանում բուժել այդ ցավը, ուժգին էր և անտանելի։ Բայց հիմա այդ ցավը չկա, քանի որ աշխարհումս վերակառուցել եմ գյուղս և գիտեմ, որ Աստված այսպես չի թողնի, նա կկարողանա դադարեցնել անարդարույունը: Սիրում եմ Արցախս մորս չափ, և եթե անգամ գյուղս իմը չլինի, մեկ է ոչ մեկ չի կարող ձեռքիցս խլել ներքին աշխարհը, որ միշտ վառվում է հոգուս մեջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *