Գյուղական փոքրիկ կյանքին չի կարող անցնել ոչ մի մեծ քաղաք։

Փոքրիկ աղջիկ էի, երբ ընտանիքիս հետ ապրում էի գյուղում։ Գյուղում ացնկացրեցի կյանքիս բոլոր ուրախ և տխուր օրերը և տարիները։Մեծացա, դարձա մեծ աղջիկ և նոր հասկացա, որ բացի գյուղից, նաև կան շատ և շատ երկրներ և քաղաքներ։ Որոշեցի գնալ Երևան, քանի որ վաղուց այնտեղ չէի եղել և արդեն հոգնել էի գյուղի կյանքից, ուզում էի նորը։ Արդեն հասել էի Երևան, առաջինը, որ  ինձ դուր չէր գալիս  օդն էր, գյուղի օդից շատ էր տարբերվում, բայց ես ուշադրություն չդարձրեցի այդ ամենին։ Այնտեղ վարձով բնակարան վերցրեցի։ Այդ բնակարանի տերը տիկին Մարգարիտան էր, շատ բարի և ծեր կին էր։ Տան մեջ ես չնկատեցի փայտե վառարան, որտեղ մենք հաճախ էինք մեծ և թխլիկ կարտոֆիլներ պատրաստում։ Տունը այնպես չէր դասավորված, ինչպես մեր գյուղի տունը, անկողինը անհարմար էր, միանգամից կարոտեցի իմ անկողինը, որը պատրասված էր բադի բմբուլներից։ Առավոտյան գնացի խանութներով, մեր գյուղում մենք միշտ մերն ենք արտադրում, բայց քանի որ այստեղ կարելի է արդեն պատրաստի վաճառել մարդկանց, որոշեցի գնել մի քանի մթերք։ Խանութները լցված էին մարդկանցով և հաճախ այնտեղ տեղ չէր լինում քայլելու, բայց ես հաղթահարում էի այդ դժվարությունը։ Ամենից վատը այն էր, երբ ես մարդկանց հարցնում էի՝ սա բնական կովի կաթ է, կամ սա բնական հավի ձու է ,նրանք պատասխանում էին․

-Ո՛չ, սա գործարանի պատրաստված ուտելիքն է, եթե ուզում բնական մթերք, ապա գնա շուկա։

Դե ես էլ գնացի շուկա, այնտեղ գոնե մի քիչ զգացի գյուղի մթերքի հոտը, բայց դա իսկականը չէր։ Գնեցի մի քանի մթերք և շտապեցի տուն, հոգնած էի և ուզում էի մի քիչ հանգստանալ, հանկարծ դուռը թակեցին, և ես զարմացա, քանի որ բացի տիկին Մարգարիտայից ես ուրիշ ծանոթ չունեմ այստեղ, իսկ տիկին Մարգարիտան հիմա երեևի քնած կլինի, քանի որ շատ էր սիրում այս ժամերին քնել։ Ես բացեցի դուռը, դռան դիմաց կանգնած էր մի գեղեցիկ աղջիկ մի քիչ կարճ զգեստով։ Նա ասաց, որ իմ հարևանուհին է, և նա կուզենար ինձ հետ ծանոթանալ, ես նրան հրավիրեցի ներս, նա եկավ և նա իր հետ բերել էր գինի և գաթա։ Ես մի պահ ուրախացա, քանի որ կարծում էի, որ պապիկիս ոտքերով պատրաստված գինին է, իսկ գաթան տատիկիս բնական և թարմ մածունով պատրաստված գաթան։ Բայց ոչ սխալվում էի, դա գործարանի պատրաստվածն էր։ Նրա հետ շատ հաճելի էր զրույց անելը, ի դեպ նրա անունը Արսիին էր, նա շատ իմաստուն և գեղեցիկ աղջիկ էր, բայց ոչ մեր գյուղի աղջիկների նման խելացի, խորամանկ և անվախ։Նա ուշ գիշեր գնաց, շատ զրուցեցինք, ես գնացի պառկեցի անկողնուս մեջ և շուտ քնեցի, քանի որ իրոք շատ հոգնած էի։ Առավոտյան լավ տրամադրությամբ արթնացա, որոշեցի գնամ պատուհանի մոտ, բարի լույս ասեմ աշխարհին, լսեմ ծիտիկների ծլվլոցը և շնչեմ սառը և մաքուր օդ։ Ես մոտեցա պատհուանին, բացեցի, բայց բացի մեքենաների, մարդկանց և երթուղայինների ձայնից ոչ մի բան չլսեցի, իսկ արևը մռայլ էր կարծես չուզենար արթնանալ, իսկ օդը նույնն էր, ես հասկացա որ իմ գյուղից լավը չկա, իմ գյուղը դա փոքրիկ թալիսման է, որը ապրում է իմ սրտում։ Ես գնացի ետ գյուղ, տնեցիքին պատմեցի ամեն ինչի մասին և վերջում ասեցի գյուղական փոքրիկ կյանքին չի կարող անցնել ոչ մի մեծ քաղաք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *