Բառային Աշխատանք

Բառագիտություն

Արմատ և ածանց

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

ան-ամոթ, ամպ-ոտ, քար-ոտ, օդ-ային, դ-գոհ, հեռա-վոր, բարութ-յուն, գր-ավոր, ան-որոշ,  տ-հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ,
ջերմություն, ջերմանավ-ջերմ,
նավահանգիստ, նավավար-նավ ,
վարիչ, վարել, ղեկավար-վարել,
հազարավոր, հազարամյակ-հազար,

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

քարքարոտ,

հողամաս,

դասընկերուհի,

անտուն ,

երկարամազ,

հերոսամարտ,

անսխալ,

4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր, ուրդ, որդ, ական, արան,  անք, ավուն

թագավոր,

բուրդ,

ճամփորդ,

տպարան,

խնդրանք,

կանաչավուն ,

5.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ,
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ,
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ,
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ,
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս: Որդ

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *