Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները

1.Կետերի փոխարեն գրիր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց ընկղվում  (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

2.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ,ոստ , մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Մեր դասարանում մի նոր աշակերտ կա։

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգ առավ :

Կրկնիր Վահագն Դավթյանի «Դու փոքրիկ ես, իմ աշխարհ» բանաստեղծությունը։

Սովորել եմ  անգիր

Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար, 
Հայաստան իմ, Հայաստան… 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար, 
Հայաստան իմ, Հայաստան…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *