Աշնան օր

Աշնան օր

Աշնան հեռացող արագիլների
Թևերի ճերմակ սոսափն եմ լսում,
Որ թախծագին ու խորհրդավոր է…
Եվ ջինջ է օրը:

Մենավոր բարդին կրակ է հագել,
Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ…
Ուր որ է շուտով
Մոխրանա պիտի այդ մենավորը:
Եվ ջինջ է օրը:

Մամուռից վերջին արցունքն է կաթում.
Եվ քարափի տակ ծաղիկ մի ծավի
Լսում է հովի վերջին օրորը:
Եվ ջինջ է օրը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

Սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ։

Թախծագին-Թախիծ արտահայտող՝ պարունակող, տխրագին:

Ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ։

Մենավոր-Մենակ, միայնակ, մեկուսացած:

Ծավի-բաց կապույտ,

Հով-քամի

2․ Բացատրիր տրված փոխաբերությունը (ոչ ուղղակի իմաստով գործածված փոխաբերությունը)՝ Մոխրանա պիտի այդ մենավորը

Տերևաթափ,

3․Կարելի՞ է սոսափ բառը փոխարինել շառաչ, աղմուկ բառերով։ Պատասխանդ պատճառաբանիր։ Ոչ, քանի որ դրանք ավելի բարձր ձայներ են, 

4․Բանաստեղծության մեջ ի՞նչ գույներ կան արտահայտված։

Սպիտակ,,մոխրագույն,բաց կապույտ,կանաչ,

5․ Ի՞նչ է տալիս կարճ տողի կրկնությունը՝ Եվ ջինջ է օրը։ Պատասխաններից մեկը կամ մի քանիսը ընտրիր, պատճառաբանիր։
ա․ ավելի երաժշտական է դարձնում բանաստեղծությունը
բ․ հակադրվում է թախծին
գ․ջինջ բառի միջոցով ավելի տեսանելի են դառնում բանաստեղծության գույները
դ․ բանաստեղծության ձևն է այդպիսին

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *