Մեսրոպ Մաշտոց

Ուսումնական ժամերգության նյութը՝

Մեսրոպ Մաշտոց (շարական)

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարուբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

 

Մեսրոպ Մաշտոց. Շարական

Խաղաղության առավոտ ծագեցրու մեզ վրա,
Մարդասեր
Եվ պահպանիր:

Փրկիչ,
Քո իմանալի լույսովդ
Լուսավորիր մեր հոգին
Եվ պահպանիր:

Եվ ամեն մի վտանգի դեմ ամրացրու մեզ
Քո սուրբ աջ հովանու տակ
Եվ պահպանիր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *