Archive | 22 ноября, 2022

Գոյականի տեսակներ

Գոյականի տեսակները կարդա, սովորիր, ապա կատարիր առաջադրանքները․

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Ա խմբում գրված են հասարակ գոյականներ,

Իսկ բ խմբում գրված են  հատուկ գոյականներ,

Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ  անուն, օրինակ՝ մարդ, սար, գետ

Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ  անուն, օրինակ՝ Աշոտ, Արագած, Նեղոս

3. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ: Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է: Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»: Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին: Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

4. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Թեմա՝ Ինքնուրույն աշխատանք

Թեմա՝ Ինքնուրույն աշխատանք

1) Կատարե՛ք գործողությունները

    • (228: 19 + 910) x (728 : 182 + 85) =82058

    • (1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =415370

      2) Կատարի՛ր մնացորդով բաժանում.

      • 154 : 8 =19(2)

      • 53 : 7 =7(4)

        3) Հաշվե՛ք

        • 8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =8մ 24սմ

        • 8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =3 ժ 15 վ

        • 4) AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:

        • 151սմ

        • 5) Խանութում ստացան 50 ձեռքի ժամացույց՝ մի մասը երեք սլաքով, մյուս մասը երկու սլաքով: Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ժամացույց էր ստացվել խանութում:  

        • 50×2=100

        • 123-100=23

        • 50-23=27

        • 127-2 հատ սլաքով

        • 23-3 հատ սլաքով

        • 6) ԼՐԱՑՈՒՑԻՉ. Երկու ներկարար պետք է ներկեին 120 մ երկարությամբ ցանկապատը: Մինչև կեսօր առաջին ներկարարը կատարեց ամբողջ աշխատանքի ½-ը, իսկ երկրորդը՝ 1/3-ը: Ի՞նչ երկարություն ուներ ցանկապատի դեռ չներկված մասը:

        • 120:2×1=60

        • 120:3×1=40

        • 60+40=100

        • 120-100=20

        • Պատ (1/6 մասը մնացել է չներկված) 20մ,

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են՝ Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Словосочетания

Словосочетания

Составьте словосочетания, учитывая смысловую разницу близких по значению слов. С некоторыми из полученных словосочетаний составьте и запишите предложения.

Образец: враждебный, вражеский (отношение, разведчик) –

враждебное отношение, вражеский разведчик.

Дружеский, дружественный (помощь, государство).

Завидный, завистливый (сосед, здоровье).

Искусный, искусственный (работа, бриллиант).

Обсудить, осудить (проблема, преступник).

Ближний, близкий (друг, деревня).

Каменный, каменистый (забор, берег).

Дождевой, дождливый (капля, осень).

 

2. Спишите, вставляя подходящее по смыслу слово.

Враждебный – вражеский.

Маленькому отряду удалось прорвать вражескую оборону. Путешественники не были готовы к  враждебному  приёму местных жителей.

Виновный – виноватый.

Мальчишка смотрел на всех испуганным и виноватым взглядом. Суд признал обвиняемого виновным  в совершении преступления.

Соседский – соседний.

В  соседнем доме жил известный писатель. Каждое утро мы с   соседским  мальчиком уходили в лес.

Одеть – надеть.

Бабушка  одела девочку в тёплую шубу и вместе с ней вышла на прогулку. Незнакомец торопливо надел шляпу и выбежал из ресторана.

3. Составьте словосочетания по данному образцу.
Образец: медленный, медлительный (подъём, человек, речь, ученица,
течение) – медленный подъём, медлитель ный человек, мед —
ленная речь, медлительная ученица, медленное тече ние.

Очевидный, ясный (объяснение, вопрос, небо, ошибка).

Коричневый, карий (платье, глаза, краска, материя).

Толстый, полный (тетрадь, женщина, палка).

Заграничный, иностранный (гости, паспорт, языки, пис атели).