Archive | 1 февраля, 2023

Թեմա՝ Պարզ և բաղադրյալ թվեր

01.02.2023

Թեմա՝ Պարզ և բաղադրյալ թվեր

Այն բնական թիվը, որը ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ:

Օր. 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, …

Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ:

Օր. 4, 6, 8, 9, 10, 12, 14, 15, …

1-ը ո՛չ պարզ թիվ է, ո՛չ էլ բաղադրյալ:

Առաջադրանքներ.

1. Առանձնացրեք այն թվերը, որոնք պարզ են:

1, 7, 12, 15,57, 28, 400, 2501, 140, 3372, 10345

2. Ստուգե՛ք, որ 240-բաղադրյալ է, 292 -բաղադրյալ է, 6303-բաղադրյալ է, 1784-բաղադրյալ է, 3378— բաղադրյալ է, 10355-բաղադրյալ է, թվերը բաղադրյալ են:

3. Բաղադրյա՞լ է արդյոք յուրաքանչյուր զույգ թիվ:Այո, բայց բացառությամբ երկուսից։

4. Պա՞րզ է արդյոք յուրաքանչյուր կենտ թիվ:Ոչ 

5. Գտե՛ք

  • (64, 68)=4

  • (93,36)=3

  • (66,33)=33

/Հուշում. նշանակում է պետք է գտնեք այս երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը/

6. Գտե՛ք

  • [6, 8]=24

  • [12, 6]=12

  • [15, 100]=300

/Հուշում. նշանակում է պետք է գտնեք այս երկու թվերի ամենափոքր ընդհանուր բամապատիկը/

Dragon's Den Curriculum: Make Math Games Successful In Your Classroom

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար Ածական

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Գեղեցիկ  խելացի քույր,

Բարձրահասակ,  խիզախ եղբայր,

Քնքուշ սիրող, հոգատար մայրիկ,

Խիզախ սպորցմեն հայր,

Խելացի, ճարպիկ, գրագետ  տատիկ, 

Հումորով ,  աշխատասեր պապիկ,

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-սրտային, վախ-անվախ, քար-քարե, մայր-մայրրական երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա,ոսկե,  արծաթ-արծաթյա, արծթե, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսերեն, Գերմանիա-գերմաներեն,

3․ Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը: