Archive | 27 февраля, 2023

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Տեքստային աշխատանք

1․ Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Այնտեղ տները կառուցված էին քաղցր բամբակից, իսկ ծառերը, թփերը և ծաղիկներն  այնքան քաղցր էին, կարծես թե մեղրից  լինեին։ Կենդանիները պատրաստված էին  սառցաշաքարից։ Շոկոլադից և քաղցրավենիքից պատրաստված քաղաք էր։Մի անգամ հրաշք կատարվեց, և քաղաքի վրա  երկնքից լցվեցին քաղցրավենիքներ։ Այդ պատճառով քաղաքը դարձել էր  այդպիսին։Մարդիկ տարբերվում էին մեկը մյուսից, մեկը շոկոլադից էր, մյուսը քաղցր բամբակից։ Անգամ պատահել է, որ մարմինը շոկոլադից լինի,  մազերը բամբակից լինեն, քիթն ու աչքերը՝ մեղրից, իսկ շրթունքները՝ սառցաշաքարից։ Եվ բոլոր մարդիկ այնտեղ  շատ բարի, քաղցրակեր  ու ուրախ էին։Ամեն օր պատրաստում էին քաղցրավենիք։Ինձ թվում էր՝  նրանք մեզ կհամարեն  քաղցր և կուտեն, բայց սխալվում էի։ Մեզ այնտեղ շատ լավ ընդունեցին։Մենք այնտեղ այնքան էինք քաղցր կերել, որ մեզ թվում էր՝ մենք էլ նրանց պես կդառանք, մի խոսքով ամեն ինչ հրաշալի էր ու հետաքրքիր։

2․ Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է:-Ուժեղ քամուց պտտվում էր հողմաղացը։

Հասկանում ենք:-Մենք հասկանում ենք ուսուցչուհու բացատրությունը։

Հեռանում են:-Զբոսաշրջիկները հեռանում են տեսարժան  վայրերից մեծ տպավորություններով։

Մոռացել ես:-Դու մոռացե՞լ ես, որ մեր հայրենիքը գտնվում է ծանր վիճակում։

Գտա:- ես գտա գաղտնաբառը և հաղթեցի մրցույթում։

3․ Նախադասությունները  լրացրո´ւ:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե չաղտոտեն շրջապատը։

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե մեկը մյուսին սիրի և հարգի։

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե  միայնակ լինես մոլորակում։  

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե  օդը կեղտոտեն։

Թեմա՝ Կոտորակների հանում

Թեմա՝ Կոտորակների հանում

1.Կատարե՛ք կոտորակների հանում:

63/15 – 48/15=15/15=1

100/19 – 31/19=69/19=1

8/7 – 1=1/7

10/197 – 4/197=6/197

2.Անկանոն կոտորակից նույն հայտարարն ունեցող ի՞նչ կանոնավոր կոտորակ պետք է հանել, որպեսզի պատասխանը բնական թիվ լինի.

10/3=3

29/7=4

62/11=55/11=5

3.ABC եռանկյան պարագիծը 12/7 սմ է: Հայտնի է, որ AC = 5/7 սմ, AB = 3/7 սմ: Գտե՛ք BC կողմի երկարությունը:

5/7+3/7=8/7

12/7-8/7=4/7

Պատ.՝ BC=4/7սմ

4.Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:

82/105 +9/105 = 91/105

18/12 + 11/12 = 29/12

5.Կատարե՛ք կոտորակների հանում:

27/24 – 19/32=51/96

25/81 – 5/18=5/162

35/48  — 17/36=37/144

43/64 – 15/24=9/192

81/56 – 3/14=69/56

72/169 – 5/26=79/338

6.Գտե՛ք որևէ երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի՝

4/9=5/9-1/9

17/5=20/5-3/5

18/13=10/13+8/13