Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Աշխատանք դասարանում

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Հրում- հուր-կրակ

Արևառ-արև առած, արևից այրված,

Նժույգ-հեծնելու ընտիր ձի,

Հուրդ-կրակ,

Մթար-Կեղտ,

Ողջակեզ-Խարույկի վրա ողջ-ողջ այրվող զոհի կենդանի՝ իբրև աստվածներին մատուցվող նվեր,

Հողմ-Քամի,

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 

Ուրախ ու վառ, որովհետև նա վառ նախադասություններով ներկայացնում է աշխարհը։

3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված 

Թռչում են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

Քաղցր կյանքի դառը իրականությունը

Կյանքը քաղցր ջուր է, եթե մի փոքրիկ ցեխաջուր լցնես, ապա ամբողջ կյանքդ կկեղտոտվի և կդառնա անհամ դառը ջուր։ Կյանքը ջուր է, որը դու խմում վերջացնում ես։ Դժվար է կյանքում ապրել առանց զղջանքների, քանի որ դու ամեն վայրկյան կարող ես սխալ անել և ամբողջ կյանքդ զղջաս այդ սխալի համար։ Սերը, որ շատերը չեն հավատում, ինձ համար փոքրիկ ջերմություն է։ Սերը գալիս է քո ընտանիքից, քո շրջապատից և քո ընկերներից։ Շատ մարդիկ Արցախը կորցնելուց հետո ո՛չ հրաշքների են հավատում, ո՛չ էլ սիրո, շատ է կյանքը փոխվել։ Եթե ասեմ, որ մեր կյանքում ամեն ինչ լավ է, կստեմ, քանի որ կարդացողը հոգու խորքում գիտի դառը իրականությունը։ Այն ժամանակ մարդիկ ապրում էին պարզ և երջանիկ, իսկ հիմա չգիտեմ ինչու բոլորը դարձել իրար հանդեպ թշնամի, և չես հասկանում թե իրենց հարստությամբ և նկարներով ինչպես են ուզում զարմացնել դիմացինին։ Մարդկանց ցավացնելուց միշտ կարողանում են պաճառ գտնել անմեղանալու։Ոչ ժպիտով մարդն ամենաերջանիկ մարդն է, իսկ ամենաանհավես և սովորական մարդը աշխարհում ամենազվարթն է և հետաքրքիրը։ Ես ասում եմ, որ միչև հիմա մեր սրտերում բոց է վառվում, բայց ոչ թե ջերմության, բարության և պարզության համար, այլ իրար ատելու, ցավացնելու և ագահ լինելու համար։ Չգիտես ինչու մարդիկ իրար ինչ -որ բան են ուզում ապացուցել, նրանք չեն ուզում ապացուցել իրենց սերը ջերմությունը, այլ ուզում են ապացուցել, որ այս աշխարհում շատ են  աշխատել և ցույց տվել այն դեմքը՝ զզված, թախծոտ և հոգնած դեմքը։Այսպիսին է կյանքը՝ դառը կորիզը պատված մեղրով։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *