Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Դասի նյութը և առաջադրանքները տես այստեղ

Ուղղանկյան մակերես

Ուղղանկյան մակերեսը գտնելու համար պետք է նրա երկարությունը բազմապետկել լայնությամբ։ Այս կանոնը կարելի է գրել բանաձևի տեսքով։ Ուղղանկյան երկարությունը նշանակենք a տառով, լայնությունը՝ b տառով, իսկ մակերեսը՝ S տառով, այդ դեպքում

S = a * b։

Այս բանաձևն անվանում են ուղղանկյան մակերեսի բանաձև։ Եթե ուղղանկյան երկարությունը և լայնությունը չափված են սանտիմետրերով, ապա մակերեսն ստացվում է քառակուսի սանտիմետրերով (սմ2)։ Եթե ուղղանկյան երկարությունւը և լայնությունը չափված են մետրերով, ապա մակերեսն ստացվում է քառակուսի մետրերով ( մ2 )։ Քառակուսին հավասար կողմերով ուղղանկյուն է։ Եթե քառակուսու կողմը հավասար է 3 սմ-ի, ապա նրա մակերեսը հավասար կլինի

S = 3 * 3 = 9 (սմ 2 )։

· Հավասար պատկերները (այսինքը նրանք, որոնք վերադրելիս համընկնում են) ունեն հավասար մակերեսներ:

· Եթե պատկերը տրոհվում է մասերի, ապա պատկերի մակերեսը հավասար է նրա մասերի մակերեսների գումարին:

Հիշենք մակերեսի չափման մի միավորից մյուսին անցնելու բանաձևերը՝

1սմ2=10մմ⋅10մմ=100մմ2

1մ2=100սմ⋅100սմ=10000սմ2

1կմ2=100000սմ⋅100000սմ=10000000000սմ2

Առաջադրանքներ

1. Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 16սմ է, իսկ լայնությունը 4 անգամ փոքր է երկարությունից: 

2. Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան երկարությունը:

3. Ինչքա՞ն է այն հավասարակողմ հնգակյան կողմը, որի պարագիծը հավասար է այն ուղղանկյան մակերեսին, որի երկարությունը 4սմ է, իսկ լայնությունը 10սմ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *