Archive | 6 декабря, 2022

Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Դասի նյութը և առաջադրանքները տես այստեղ

Ուղղանկյան մակերես

Ուղղանկյան մակերեսը գտնելու համար պետք է նրա երկարությունը բազմապետկել լայնությամբ։ Այս կանոնը կարելի է գրել բանաձևի տեսքով։ Ուղղանկյան երկարությունը նշանակենք a տառով, լայնությունը՝ b տառով, իսկ մակերեսը՝ S տառով, այդ դեպքում

S = a * b։

Այս բանաձևն անվանում են ուղղանկյան մակերեսի բանաձև։ Եթե ուղղանկյան երկարությունը և լայնությունը չափված են սանտիմետրերով, ապա մակերեսն ստացվում է քառակուսի սանտիմետրերով (սմ2)։ Եթե ուղղանկյան երկարությունւը և լայնությունը չափված են մետրերով, ապա մակերեսն ստացվում է քառակուսի մետրերով ( մ2 )։ Քառակուսին հավասար կողմերով ուղղանկյուն է։ Եթե քառակուսու կողմը հավասար է 3 սմ-ի, ապա նրա մակերեսը հավասար կլինի

S = 3 * 3 = 9 (սմ 2 )։

· Հավասար պատկերները (այսինքը նրանք, որոնք վերադրելիս համընկնում են) ունեն հավասար մակերեսներ:

· Եթե պատկերը տրոհվում է մասերի, ապա պատկերի մակերեսը հավասար է նրա մասերի մակերեսների գումարին:

Հիշենք մակերեսի չափման մի միավորից մյուսին անցնելու բանաձևերը՝

1սմ2=10մմ⋅10մմ=100մմ2

1մ2=100սմ⋅100սմ=10000սմ2

1կմ2=100000սմ⋅100000սմ=10000000000սմ2

Առաջադրանքներ

1. Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 16սմ է, իսկ լայնությունը 4 անգամ փոքր է երկարությունից: 

2. Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան երկարությունը:

3. Ինչքա՞ն է այն հավասարակողմ հնգակյան կողմը, որի պարագիծը հավասար է այն ուղղանկյան մակերեսին, որի երկարությունը 4սմ է, իսկ լայնությունը 10սմ:

Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Դասի նյութը և առաջադրանքները տես այստեղ

Առաջադրանքներ տան համար
1.Քառակուսու կողմը հավասար է 15սմ-ի: Գտի՛ր քառակուսու պարագիծը և մակերեսը:

S=15×15=225

P=15×4=60

2.ՈՒղղանկյան երկարությունը հավասար է 26 սմ-ի, իսկ լայնությունը 30սմ:Գտի՛ր ուղղանկյան P, S:

26×2=52
30×2=60
S=26×30=780

P=52+60=112

3.ՈՒղղանկյան երկարությունը հավասար է 25 սմ,լայնությունը 3անգամ մեծ է երկարությունից:Գտի՛ր ուղղանկյան P,S:

25×3=75

S-25×75=1875

P-25+75+25+75=200

4.Ուղղանկյան մակերեսը հավասար է քառակուսու պարագծին:Քառակուսու կողմը հավասար է 15 սմ: Ինչի՞ հավասար կարող է լինել ուղղանկյան կողմերը:Գրի՛ր հնարավոր տարբերակները:

15×4=60

30×2=60

1×60=60

12×5=60

10×6=60

20×3=60

See related image detail

Խոսք Նոր տարվա Համո Սահյան

Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`

Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,

Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,

Ամբարած քո մեջ սեր ու լիություն:

Երգի, խնդության ծով ալիքներում

Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,

Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,

Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:

Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,

Մեզ արևների տենչին հասցրու,

Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,

Արհավիրքները տար մեզնից հեռու:

Դու խաղաղության կանչով ես գալիս,

Եվ խոստումնալից, և անխրատական,

Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,

Որ հավերժանա մարդն արարչական:

Համո Սահյան

See the source image

Անծանոթ բառեր

Լեցուն-Լի, լցված:
 Լիքը, գեր, պարարտ:
 Համակված, տոգորված, պատված.

Տուրք— Պետության կողմից գանձվող հարկերի ընդհանուր անունը, հարկ:
(հնացած) Քանակը այն հեղուկի կամ գազի, որ տալիս Է մի աղբյուր որոշ ժամանակի ընթացքում:

Ամբարել— Ամբարի մեջ լցնել՝ տեղավորել:
Հավաքել, կուտակել, պաշարել:

Իրավ-Իրոք, իրապես, իսկապես:
 Իրավամբ, արդարև, արդարացիորեն:

փարվիր

տենչին

Արհավիրքներ

խոստումնալից

անխրատական

արարչական

Տպավորությունների մասին՝

Քանի որ Ամանորը և Սուրբ ծնունդը սպասված և յուրահատուկ տոն է, տպավորություններս մեծ են, նոր սպասումներով  նոր ցանկություններով և երազանքներով։Քանի որ այդ օրը  իրականացնում են բոլորի ցանկությունները։ 

See the source image