Խոսք Նոր տարվա Համո Սահյան

Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`

Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,

Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,

Ամբարած քո մեջ սեր ու լիություն:

Երգի, խնդության ծով ալիքներում

Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,

Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,

Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:

Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,

Մեզ արևների տենչին հասցրու,

Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,

Արհավիրքները տար մեզնից հեռու:

Դու խաղաղության կանչով ես գալիս,

Եվ խոստումնալից, և անխրատական,

Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,

Որ հավերժանա մարդն արարչական:

Համո Սահյան

See the source image

Անծանոթ բառեր

Լեցուն-Լի, լցված:
 Լիքը, գեր, պարարտ:
 Համակված, տոգորված, պատված.

Տուրք— Պետության կողմից գանձվող հարկերի ընդհանուր անունը, հարկ:
(հնացած) Քանակը այն հեղուկի կամ գազի, որ տալիս Է մի աղբյուր որոշ ժամանակի ընթացքում:

Ամբարել— Ամբարի մեջ լցնել՝ տեղավորել:
Հավաքել, կուտակել, պաշարել:

Իրավ-Իրոք, իրապես, իսկապես:
 Իրավամբ, արդարև, արդարացիորեն:

փարվիր

տենչին

Արհավիրքներ

խոստումնալից

անխրատական

արարչական

Տպավորությունների մասին՝

Քանի որ Ամանորը և Սուրբ ծնունդը սպասված և յուրահատուկ տոն է, տպավորություններս մեծ են, նոր սպասումներով  նոր ցանկություններով և երազանքներով։Քանի որ այդ օրը  իրականացնում են բոլորի ցանկությունները։ 

See the source image

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *