Archive | 18 декабря, 2023

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

 Երբ Արևելյան դպրոցից տեղափոխվեցի Միջին դպրոց,ես ծանոթացա Ընկ․Տաթևի հետ,նա իմ սիրած լավագույն ուսուցչուհիներից է, որը շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա։Ես շատ սիրեցի նրան և մեծ հաճույքով եմ կատարում նրա դասերը։Սկսեցի ինքնուրույն շարադրել իմ մտքերը։Եվ ուշադիր լսելով և հետևելով նրան շատ բան սովորեցի։Այս չորս ամսվա ընթացքում կարդացել եմ Շեքսպիրի ,,Ռոմեո և Ջուլիետ,,  ,,Ամռան  գիշերվա երազ,, և Քրիստինե Նյոստլինգեր ,,Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան,,,

Իմ ամենասիրած շարադրությունը դա ,,Իմ սիրտը,, թեմայով շարադրությունն է, որտեղ նկարագրում և ներկայացնում եմ կյանքի սերն ու իմաստն։

Կցանկանայի երրորդ ուսումանական շրջանում լինել ավելի պարտաճանաչ,  ունենալ պատասխանատվության մեծ զգացում և մեկս մյուսին զիջող, նաև կուզենամ գրադարան գնալու տեղը դտենք ֆիլմեր և ամփոփենք մեր դիտած ֆիլմերը։

Պատրաստվում ենք Ուրբաթ-համերգին։

Երգեր ՝

Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Տղա՛, արի, բռնե, պարի,

 Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

 

Աղջի, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 Երկու գնա, երեք արի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,

 Տղա, արի, բռնե, պարի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

 Ինչքան ուրախ է էս տարին,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի։

Բացատրել բառերը՝ Բասեն,նուբար,դոմբարի,

Բասեն-գավառ,

Նուբար-տարվա առաջին պտուղը՝ միրգը, երախայրիք:

Դոմբարի-թմբկահարել,

Ներկայացնել ստեղծագործության բովանդակությունը։

Երգի մեջ ներկայացվում է նոր տարին,ուրախությունը,և տարվա առաջին պտուղը

Նոր տարի

Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

1. Մգեցված բառերը բացատրիր։

Արտ-Մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ:

Անդաստան-Դաշտ, արտեր, հանդ:

Չերկմտիք-Չտարակուսել, չկասկածել:

Փոքրոգություն-Նեղսրտություն, տմարդություն, ճղճիմություն, գծծություն, վեհերոտություն,

2. Ո՞վ է այս ստեղծագործության հեղինակը։ Փնտրի՛ր համացանցում։

Նոր տարի (Ռափայել Պատկանյան)

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝

բըրդ-բրդբրդել:

Մըրթ-մրթմրթալ,

Կըրթ-կրթկրթալ,

Սըրթ-սրթսրթալ,

Կըռ-կռկռալ,

Մըռ-մռմռալ,

Բըռ-բռբռալ,

  2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները (մարգարիտի հատիկները) տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը (ամենից մեծը) լոնդոնյան (լոնդոնի) թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց (գրամ քաշով) մարգարիտն է:

Համպարը թանկարժեք ( թանկ արժեք ունեցող) նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն (սև գույնի), քարանման (քարի նման) նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար (տեգով հարված) կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1.Տրված բաղադրյալ բառերը բաժանի՛ր բառակազմական միավորների:

Ա. Մարդանման-մարդ+ա+նման, մեծատուն-մեծ+ա+տուն, սառնասիրտ-սառն+ա+սիրտ, ընկերասեր-ընկեր+ա+սեր, գործընկեր-գործ+ընկեր:

Բ. Նմանություն-նման-ություն, տնակ-տն-ակ, սառնության-սառն-ության, սրտիկ-սրտ-իկ, ընկերանալ-ընկեր-ան_ալ, սիրել-սիր-ել, գործիք-գործ-իք, գործիքային-գործ-իք-ային, գործիքավորել-գործ-իք-ավոր-ել։

2.Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, …:

Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, …:

Ա խմբում բարդ բառեր են, իսկ Բ խմբում ածանցավոր։

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Խիտ սաղարթներ ունեցող-սաղարթախիտ,

գեղեցիկ քանդակված-գեղաքանդակ,

նուրբ ճաշակով-նրբաճաշակ,

լեռնային աշխարհ-լեռնաշխարհ,

բարձր գագաթ ունեցող-բարձրագագաթ,

թմբուկ խփել-թմբկահար,

սարսափ ազդող-սարսափազդու,

ասֆալտով պատված-ասֆալտապատ,

դանդաղ սահող-դանդաղասահ,

քաղաքին հատուկ-քաղաքային։

18.12.2023թ-Ամբողջ թվերի բազմապատկումը

587. Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7) = +21

գ) (–1) · (–20) = +20

ե) (–8) · (–9) = +72

բ) (+3) · (+4) = 12

դ) (+8) · (+5) = 40

զ) (+11) · (+15) = 165

588. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16) = -128

գ) (+17) · (–4) = -68

ե) (–1) · (+1) = -1

է) (+20) · (–18) = -360

բ) (–7) · (+5) = -35

դ) (+21) · (–6) = -126

զ) (–1) · (+7) = -7

ը) (+15) · (–60) = -900

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5) = +20

գ) (+32) · (–6) = -192

ե) (+1) · (+23) = 23

է) (–19) · (+7) = -133

բ) (–8) · 0 = 0

դ) 0 · (–1) = 0 

զ) (+14) · (–25) = -350

ը) (–10) · (+12) = -120

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.
ա) (–5) · (–7) > 0,

բ) (–8) · (+6) < 0,

գ) (+16) · (–5) < 0,

դ) (+3) · (+9) > (+8) · (–7),

ե) (–14) · (–12) > (–10)   · (+2),

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝
ա) նվազելիից հանենք –5, կմեծանա հինգով,
բ) նվազելիին գումարենք –7, կփոքրանա յոթով,
գ) հանելիից հանենք –2, կփոքրանա երկուսով,
դ) հանելիին գումարենք –3։ կմեծանա երեքով,

601. Լրացրե՛ք աղյուսակը` դատարկ վանդակներում գրելով սյունակում
նշված թվերի տարբերության բացարձակ արժեքը.

8

2

-1

-3

11

0

5

3

9

4

-11

7

-6

0

5

-7

— 5

8

4

6

5

Դեկտեմբեր ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Այս ամիս ես չեմ հասցրել ավարտել գիրքը, բայց ինձ շատ դուր է գալիս իմ այդ գիրքը։

Գրքի անվանումը՝ Քրիստինե Նյոստլինգեր ,,Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան,,։

Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան | Քրիստինե Նյոստլինգեր ...

Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին, որը շատ էր սիրում ակցիաներ, ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ:

Շատ հետաքրքիր և զվարճալի գիրք է, հուսով եմ շարունակությունը դուրս կգա․․․