Archive | 3 декабря, 2023

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1. Առաջինշարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս-հյուսիսային լեզու-լեզվանի,լեզվական, հայր-հայրական, դրախտ-դրախտային, տոն-տոնական,տոնային, նկարիչ-նկարչություն, մեղ(ք)-մեղավոր, հարս(ն)-հարսնացու, քն(ի)ն-քննոթյուն, օտար-օտարություն, բազում-բազմություն,բազմական,բն(ական)-բնություն, հան(ել)-հանածո, հաս(նել)-հասույթ, դր (դնել)-դրածո, շահ(ել)-շահույթ, պահ(ել)-պահածո:

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Պոչավոր մի կենդանի էր գալիս։

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Չգիտեի, որ այդքան զորավոր հսկա ես։

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել։

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը երկար էր, գույնն էլ՝ դեղին։

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Հայրական խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Մտերմաբար հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում:
Թշնամաբար եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

Հարցը յուրովի լուծեց ու գնաց:

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը:երրորդ մաս

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

Արագավազ-արագ վազող:Արագահոս:

Հետախույզ-զննող, ուշադիր, ամեն ինչ նկատող: Հետախույզ աչք:

Բարբարոսների-անուն, որ տալիս էին հին հույներն ու հռոմեացիները ուրիշ ազգերին, ոչ հույն, ոչ հռոմեացի:(պատմական) Անուն, որով հնագույն հայ հեղինակները երբեմն կոչում էին ոչ հայերին, օտարազգի:

Հեծկանի-հեծնելու համար պահվող՝ խնամվող, 

 Մա՛նչս-արական սեռի երեխա, տղա։Տան փոքրահասակ ծառա:Առհասարակ՝ տղա, պատանի, երիտասարդ:

Կքոթակեմ-ծեծ, դնքսոց:

Երեցփոխ-աթոռակալ,

Ճմապատ-ճիմով պատված՝ ծածկված:

Այրական-տղամարդկային:Առնական:Մարդկային:

Վարսակ-(բուսաբանություն): Հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս, խրբուկ:Այդ բույսի հատիկները, որ օգտագործում են իբրև ձիերի (նաև մարդկանց) կեր:

Խայթոցները-որոշ միջատների պաշտպանողական և հարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ:Որոշ միջատների ծակող և ներծծող կնճիթը:

Լապտերին-լուսավորման ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը (մոմ, լամպ ևն)։Ապակե լուսամփոփով պատփած կախովի կամ որևէ բանի վրա ամրացվող լամպ:

2. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր երկու արմատ ունեցող /բարդ / բառեր։

Արագավազ,արծաթափող,առատաձեռն,փրկագինն,կեսգիշերին:

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։

Ինձ շատ դուր եկավ այս պատմությունը և հումորով, և բովանդակությամբ։Ինձ դուր է գալիս այպիսի պատմությունները մանավանդ եթե ինչ որ հեթաքրքիր իրադարձություններ են կատարվում տեքստի մեջ։Ինձ ամենից շատ դուր եկավ այս մասը։

Նա ծանրահունչ հևում է, չնայած նրա վարդակարմիր դիմագծերն արտահայտում են աննկարագրելի հանդարտություն ու կատարյալ բավարարվածություն։

— Բիլլ,— հարցնում եմ,— ձեր ընտանիքում ոչ մեկը սրտային հիվանդությամբ չի՞ տառապել։

— Ո՛չ,— ասում է Բիլլը,— մալարիայից ու դժբախտ պատահարներից բացի ոչ մի խրոնիկ հիվանդություն չի եղել։

— Այդ դեպքում միգուցե շրջվես ու ե՞տ նայես։

Բիլլը շրջվում է, տեսնում տղային, անմիջապես գույնը գցում, շրմփոցով վայր ընկնում և սկսում գետինը փորփրել ու խոտը պոկոտել։ Մոտ մի ժամ այդպես շարունակվեց. ես կարծում էի, թե խելքը թռցրել է։

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը:երրորդ մաս

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

Արագավազ-արագ վազող:

Հետախույզ-հետախուզող, հետախուզություն կատարող:

Բարբարոս-կոպիտ, անտաշ, գռեհիկ:

Հեծկանի-հեծնելու համար պահվող՝ խնամվող, հեծնելու (ձի, ուղտ ևն):

Մա՛նչ-տան փոքրահասակ ծառա:

Կքոթակեմ-ծեծել

Երեցփոխ-երեցփոխի, երեցփոխներ, [գոյական]
Նույնն է՝Երեցփոխան:

Ճմապատ-ճիմով պատված՝ ծածկված:

Այրական-առնական:

Խայթոցներ-որոշ միջատների պաշտպանողական և հարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ:

Լապտերին-լուսավորման ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը (մոմ, լամպ ևն):

Կանխիկ-անմիջապես վճարվող՝ տրվող (դրամի մասին):

Անբարբառ-չխոսող՝ չբարբառող:

Վեհանձն-հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ: Վեհանձն մարդ:

Արծաթափող-արծաթից փող

Մոկասիններ-հյուսիսամերիկյան հնդկացիների կաշվե փափուկ ոտնաման:

Պաստառ-սենյակի պատերին խփելու թղթի (անցյալում նաև կտորի) երկար նկարազարդ շերտ:

2. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր երկու արմատ ունեցող /բարդ / բառեր։

Կեսգիշերին,արագավազ,փրկագին,առատաձեռն:

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 

Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը նամանավանդ այս հատվածը։

Նա ծանրահունչ հևում է, չնայած նրա վարդակարմիր դիմագծերն արտահայտում են աննկարագրելի հանդարտություն ու կատարյալ բավարարվածություն։

— Բիլլ,— հարցնում եմ,— ձեր ընտանիքում ոչ մեկը սրտային հիվանդությամբ չի՞ տառապել։

— Ո՛չ,— ասում է Բիլլը,— մալարիայից ու դժբախտ պատահարներից բացի ոչ մի խրոնիկ հիվանդություն չի եղել։

— Այդ դեպքում միգուցե շրջվես ու ե՞տ նայես։

Բիլլը շրջվում է, տեսնում տղային, անմիջապես գույնը գցում, շրմփոցով վայր ընկնում և սկսում գետինը փորփրել ու խոտը պոկոտել։ Մոտ մի ժամ այդպես շարունակվեց. ես կարծում էի, թե խելքը թռցրել է։

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:

բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

2. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

ա) Երրորդ, երրորդել, եռյակ, եռամյա, եռագիծ:Երեք

բ) Երկնագույն, երկնահաս, երկնասույզ, երկնային:Երկինք

գ) Երկիմաստ, երկթև, երկհարկ, երկամսյա, երկվորյակ:Երկու

3. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ-երգահան,համերգարան,համերգ,

Փառ(ք)-փառատոն,անփառունակ, հավերժափառ,

Մեջ-մեջտեղ,անմիջական,տնամեջ,

Ջուր-ջրաման,հանքաջրային,մաքրաջուր,

Աշխատանք դասարանում 

Աշխատանք դասարանում 

Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբարդարձրուհետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: 

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

 Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

Որսորդը մի կաքավ է բռնում և ուզում է մորթել: Կաքավը լաց է լինում ու ասում.

-Ինձ մի’ սպանիր. Ես շատ կաքավների  կխաբեմ ու կբերեմ քո թակարդի մոտ: Եվ ասում է որսորդը նրան.

-Հիմա դու կմեռնես իմ ձեռքով, քանի որ կամենում ես քո սիրելիներին ու ազգականներին մահվան մատնել:

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Կաքավը շատ ագահ և միայն նրա մասին մտածող էր։

Առակը ցույց է տալիս այն, որ պետք ոչ միայն մտածել քո մասին այլ նաև ուրիշների,և պետք չէ լինել ագահ։

Գործնական քերականություն

1.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով,մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը

Տղան մտցրեց իր մատը բզեզի բույնը:

Բանավեճի ընթացքում ես հասկացա, որ ես իմ մատը վցրել եմ բզեզի բույնը։

 լեզու առնել, 

Իմ հայրիկը սիրում են կովի լեզու առնել,բայց ես զզվում եմ կովի լեզվից։

Այս երեխան շատ է լեզու առել։

մատը կծել, 

Եղբայրս զարմանքից մատը կծեց։
Մռանը մեցուն մատս կծել է։

ոսկոր ու կաշի դառնալ, 

Ընկերուհուս քույրը  այնքան հաց չի կերել որ ոսկոռ ու կաշի է դառել

Գազանանոցի գազանները ուտում են ոսկոր ու կաշի։

գլուխը յուղել, 

Հնդկուհիներրը սիրում են իրենց գլխին քսել տարբեր յուղեր։

Նա փորձում եր նրա գլուխը յուղել,որպիսի իրանա նրա գանձերին։

Մատից փուշ հանել,

Մայրիկս իմ մատից մուշ հանեց։

Կառավարությունը խեղճ գյուղացու մատից այդպես էլ փուշը չհանեց։

 գլխին քար գցել:

Ինչու ես նրա բիզնեսի մեջ քար քցում։

խաղահրապարակում միամիտ մի աղջկա գլխին քար քցեցի։

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

— Կատակո՞ւմ ես:

— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

 Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

— Ձե՞ռ ես առնում:

— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

 3. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

-Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

— Բերանդ ջուր մի առ, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի մարդ ես էն աշխարհ ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

600full-luis-fernando-verissimo1Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Հարցարան

1. Ցո՛ւյց տվեք պատմվածքի փոխաբերական իմաստը: Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Հեղինակի ասելիքն այն է, որ պետք չէ մարդուն դատել արտաքիոնվ այլ,հոգով։

2. Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին. «Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:

Կարծում եմ պատմությունը խորը ուսուցողական իմաստ ուներ,տղմարադը հասկացավ, որ նրան սկսեցին չսիրել ընդամենը դնովի քթի պատճառով։Այսիքն դա իսկական սեր և ընկերություն չի կոչվում։Մարդն ավելի շատ գիտի իրեն ինչն է դուր գալիս և կշարունակի անել այպես ինչպես ուզում է, քանի որ պետք չէ մարդկանց դատել արտաքինով այլ պետք է հոգով։

Մեծ ճշմարտությունը

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, գնամ է հանգստանալու:

 Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնում,  բանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևը  շտապ մայրամուտ է գլորվամ։

   Սարսափելի   է.   գրեթե   դեռ  գործ   չտեսած     հասնում     է   օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա   կազմած:  Չէ՞    որ  եկեղեցին,   կարծես դիտմամբ,  առավոտյան  այնպես ուշ  է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց  արևը   — արևն  անկաշառ  է  անշուշտ,  սակայն ինչո՞ւ նա էլ  այնպես  շտապ  կտրում  է  իր   երկար   ուղին՝  արևելքից  արևմուուք։   Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն   աշխատեն,   արագաշարժ  լինեն,   չդանդաղեն,   չծուլանան։   Բարկանում–զայրանում  է  աջ ու ձախ  ամեն բանվորի վրա,  սպառնում  է  զրկել օրավարձից, սպառնում   հանել գործից։       Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է  հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցա­վով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ,  ծախսված փողը՝  ջուրն ընկած։

  Եղավ,  որ  տարիներ հետո  թշնամին խուժեց  այդ քաղաքը,  ուր  ապում էր մեծահարուստ մարդը:       Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու  հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:       Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատ գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:       Ընտանիքի   օրվա   հացը   վաստակելու   համար   ստիպված   եղավ   մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։      Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ,  բանթող գնում էր  հանգսըանալու: Բայց  ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր,  որ լույսը  ծագեց, շատ վաղուց  էր  այդ, բայց տակավին  կեսօր չկա,  իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։  Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած,  ծարավ,   ծնկները  ծալվում  են  տակը,   այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:      Ե՞րբ պիտի  եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստա­նա ու չարչարված ոտներներին հանգստություն տա:       Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը —  անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։      Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտ գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:

Աղբյուր

Հեղինակ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ

  1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:

Մեծահարուստ-Մեծ հարստության տեր, շատ հարուստ:Ճոխ, առատ, հարուստ:

Կանուխ-Վաղ առավոտյան, առավոտ շուտ:Ժամանակից առաջ, վաղ՝ շուտ:

Խուժեց-Արշավել, հարձակում գործելով մտնել մի երկիր՝ գավառ ևն, ներխուժել: Հորդաները խուժել են հայ գավառները (Վ. Տերյան):Թափով ընդառաջ գնալ մեկին, դիմել դեպի մի տեղ:

Ավար-Ատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը (մարդ, զենք, կենդանի, գույք ևն):

Կողոպտված-գողանալ,գողացված։

  1. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև:

Ստեղծագործության առաջին և երկրորդ հատվածները տարբերվում են իրարից նրանով, որ առաջին հատվածում մեծահարուստը անշնորակալ ջղայնանում էր իր բանվորների վրա, իսկ երկրորդ հատվածում նա էր տանճվում և հասկանում  ու զղջում էր, թե ինչպես է վարվել իր աշխատակիցների հետ, քանի որ այս պահին նա էլ է նույն իրավիճակում։

Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:

Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված: 

  1. Բնութագրի՛ր մեծահարուստին:

Մեծահարուստը սկզբում շատ ագահ, չհասկացող,դժգոհ չար և անսիրտ մարդ էր,բայց հետո այդ ամենը զգալով նա զղջաց և դրացավ ավելի բարեսիրտ և հասկացող։

5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:

Այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված: 

  1. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը:

Պատմությունը սովորեցնում է այն որ թե ինչքան սխալ է չներսուզվել մարդկանց իրավիճակում,քանի որ կգա օրերից մեկը և դու ել կլինես նույն իրավիճակում և կզղջաս ասածներիտ համար։
7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում:

1. Միշտ չէ, որ կարելի է ասել ճշմարտությունը, սակայն դրանից դեռևս չի հետևում, որ պետք է ստել: Վիլհելմ Լիկնեխտ

2. Լուրջ մարդիկ ժամանակ չունեն կարկատել թզենու տերևները՝ մերկ ճշմարտությունը ծածկելու համար: Լոուել

3. Կյանքում կարևոր է, թե ով է ասում ճշմարտությունը: Ոմանց բերանում ճշմարտությունն էլ է ստի վերածվում: Թոմաս Ման

4. Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել: Տվեն

5. Եթե ուզում ես լսել ճշմարտությունը, թույլ տուր ազատ արտահայտվել: Պուբիլիոս Սիրոս

Իմ կարծիքով շատ լավ բան է ճշմարտությունն ասել անկեղծանալ,բայց լինում է որ ճշմարտությունը ասելուց հետո վտանգի տակ ես դնում քո ընկերությունը, քո ընտանիք, և քո կյանքը։Սկզբում պետք է մտածել արդյոք ճիշտ եք որոշել,ուզում եք անկեղծանալ ճմարտությունով թե ոչ, քանի որ կան իրավիճակներ երբ անվտանգության համար պետք է ստել։