Archive | 5 декабря, 2023

Հայկական ավանդական Ամանորի մասին

Ամանորի ավանդույթների և ծիսական ուտեստների մասին։

Ամանորի ծիսակարգը բազմազան էր, բայց սկսվում էր ամենասովորական մաքրությունից: Տունը, ամբարը, ախոռը, մարմինը մաքրելը և Նոր տարին մաքուր սկսելը ամենաառաջին պայմանն էր: Նորոգվում էին հին իրերն, իսկ խափանվածները՝ դեն նետվում: Հետո սկսվում էր տան ձևավորման պատասխանատու հատվածը: Զարդարանքներն ունեին ոչ միայն գեղագիտական, այլ նաև չարխափան նշանակություն: Ամանորի նախօրեից սկսած օջախի կրակը չէր մարվում, իսկ կրակին անընդհատ ջուր էր եռում: Եթե ընտանիքում գժտություն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնել գժտվածներին: Նույն կերպ գժտվածներին փորձում էին հաշտեցնել հասարակական միջավայրում:

Պատկերի նախադիտում

Ուտեստներ

Տոները սովորաբար ուղեկցվում էին առատ ու ճոխ ուտեստների պատրաստմամբ։ Ճոխ հյուրասիրությունը ունենում էր նաև ծիսական խորհուրդ, որտեղ առանցքային դեր էր հատկացվում որոշակի ուտեստներին։

Հայոց ավանդական կենցաղում Ամանորը համընկնում էր Սուրբ Ծննդյան պասի հետ, և այդ իսկ պատճառով ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ ուտելիքները։ Պատրաստում էին լոբի, ոսպով քյուֆտա, բլղուրով և բրնձով տոլմա, բլղուրի և սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկով աղցան, տարբեր տեսակի հատիկեղեններից պատրաստած առանց մսի տոլմա։ Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշ էր։

Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին և ընդեղենին։ Դեռ աշնանից սկսում էին կուտակել չորամրգերը, աղանդերն ու պաստեղները (թթու լավաշ): Որոշ շրջաններում ամանորյա սեղանի ուտեստների քանակը հասցնում էին յոթի: Պատրաստում էին բրնձով, ծեծած ցորենով, սիսեռով, լոբով, ոսպով ուտեստներ, չորամրգերով քաղցր ապուրներ, որոնց անվանում էին «Մարիամապուրներ», թխում էին չամիչով և ընկուզեղենով գաթաներ, բանջարեղենային խյուսեր և այլն: Որոշ շրջաններում քաղցրավենիքի սեղանը դրվում էր առանձին․ այդ պղնձե կլոր սեղանն անվանում էին «պրկիշ»: Մրգերի տեսականու հարցում ևս թիվը փորձում էին հասցնել յոթի: Երբեմն պրկիշը դնում էին թոնրի վրա: Երիտասարդները հավաքվում էին դրա շուրջն ու անհամբեր սպասում Տարեհացի կտրելուն:

Այս ծիսական հացը հայտնի էր նաև Կրկենի, Կյոճ, Փուռիկ, Տարի Հաց և այլ անուններով: Տարեհացը պատրաստում էին տարբեր միջուկներով՝ չամիչ ընկույզ, մեղր, կանեփ կամ՝ առանց միջուկի: Տարեհացի երեսին կենդանիների կամ տաճարների պատկերներ էին ձևավորվում, հացը լինում էր կլոր, խաչաձև, ձվաձև, եռանկյունի կամ քառակուսի: Տարեհացի մեջ մի նշան էր դրվում՝ կոպեկ, կոճակ, կորիզ կամ լոբի: Հետո այն կտրում էին տան անդամների քանակով, հաճախ հաշվում էին նաև ընտանի կենդանիներին, և ում որ բաժին ընկավ նշանը, նրան երջանկությունը կուղեկցեր ողջ տարի: Նշանի տերը ծիսական նշանը պիտի իր մոտ պահեր ողջ տարի: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր` տարվա առատությունը գութանից, այսինքն՝ երկրագործությունից կգար:

Անկախ հին և նոր ավանդույթներից, հիշենք, որ Ամանորն ընտանեկան տոն է և շրջապատենք մեր մտերիմներին սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ։

Պատկերի նախադիտում

Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից 

Мой папа может……

Мой папа спорцмен,он очень хорошо плавает,он может очень хорошо пригнуть из высоты.

Он может далеко зайти в море и не устать.

Когда мы всей семьей отдыхали на море,мы решили поехать на море, и там мой отец спас человека, который тонул в море.

Также он занимается дайвингом и может погружаться очень глубоко.

Հաշվետվություն

Սեպտեմբեր

Միկրոկանաչիներ | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Քիմիական ռեակցիա | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Քայքայման և միացման ռեակցիաներ.Սեպտեմբերի 18֊22 | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.Հոկտեմբերի 2-6 | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Հոկտեմբեր

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:Հոկտեմբերի 9-13 | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Մեխանիկական շարժում,արագություն | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Նոյեմբեր

Մարմինների փոխազդեցությունը, ուժ | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Առանձգականության ուժ , ուժի չափումը: | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ: | Անահիտ Ստեփանյան (edublogs.org)

Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:

Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.

1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

Օրինակ

Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:

2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:

Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:

Օրինակ

Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ:

large.png

Դիտարկենք երկու փորձ սայլակներով.

ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:

1-12.png

բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:

1-52.png

Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:

Օրինակ

Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:

magnet-gacc.gif

Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը:

Օրինակ
Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:
Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:
Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափողսարք:

Մեխանիկական շարժում,արագություն

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը այն է, որ մի մարմին տեղաշարժվում է անշարժ մարմնի նկատմամբ։

2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Գետում լողացով ձուկը շարժվում է ափի նկատմամբ։

3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Կան Ողղիղ, կոր, արագ, դանդաղ, հավասարաչափ, անհավասարաչափ շարժումների ձևեր։

4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Արագությունը ցույց է տալիս այն ինչ արագությամբ է շարժվում մարմինը։ Արագությունը չափվում է V տառով։

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:

1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Լրացուցիչ տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար իրականցվում են մաքրման աշխատանքներ։

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Թթվային անձրևները առաջանում են այն ժամանակ երբ որ օքսիդները միանում են ջրին առաջանում է թթու և իջնում է երկիր մոլորակի վրա։

3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբը այրելու ընթացքում վառվում են նաև իր միջի պլաստիկները և այդպես առաջանում է (Co2) գազ և դա շատ վտանգավոր է մարդկանց և բնությանը։

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:Հոկտեմբերի 9-13

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:
պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
պինդ՝ P2O5
— հեղուկ՝ H2O
— գազ՝CO2
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։
Օքսիդները մեր շրջապատում:
Դրանց կիրառությունըՄեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝
ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

ԹԹուներ:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4
Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ
քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:
Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF
Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:
Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:
Թթուների բնութագրիչ հատկությունները:
Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:
Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
Օրինակ
KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ:
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:
Աղեր
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ
Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Երբ թթվածինը օգտագործում ես ինչ,որ նյութի հետ դա կոչվում է օքսիդներ։

2․ Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

3. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Գիպսը, որ ևս աղ է: Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:

2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։

3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մ ը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

Հեղինակն ասում  է, որ անգամ եթե մենք մեզ խաբում ենք դրանով, որ լինի լավ տոնային տրամադրություն, անկախ ամեն ինչից, դու շարունակում ես հավատալ այդ ամենին, և այդ ամենը շատ ճիշտ է, քանի որ եթե դու հավատաս քեզ և ուրախությամբ դիմավորես տարին, ապա քեզ մոտ ամեն ինչ կստացվի։Ճիշտ  է , դու չես կարող ասել , թե ինչ կարող է գալ գլխիդ,դա էլ է մի քիչ ճիշտ, բայց եթե դու ձգտում ես, որպեսզի լինի լավ տարի, ուրեմն արա այդպես։

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-ամանոր,
աղվոր-գեղեցիկ,
շտկելու-ուղել,
բավե-հերիք է,
ալ-էլ,
ատիկա-դա,
հոգվույս-հոգուս,
խաբկանք-պատրանք,
պատրանք-խաբկանք,
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:

Գիտեք բոլորը Ամանորին կարևորում են տոնածառը և զարդերը,բայց ինձ թվում է, որ դա այդքան էլ ճիշտ չէ,Ամանորը դիմավորելու համար հարկավոր է հավատանք ուրախություն և ջերմություն տոնի նկատմամբ։