Իպոմեա

Իպոմեա խոշորածաղիկ, արտակարգ արագաճ միամյա լիանա՝ 2-3 մ բարձրությամբ և լայն սրտաձև տերևներով ։ Տարբեր գունավորում ունեցող ձագարաձև ծաղիկները բացվում են միայն առավոտյան։ Սովորաբար ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր-հոկտմբեր ամիսներ։ Ծագում է Հարավային Ամերիկայից ։ Պատկանում է պատատուկազգիների ընտանիքին։ Իպոմեան լավ է աճում տաք, արևոտ քամիներից պաշտպանված վայրերում։ Գերադասում է հզոր, սննդանյութերով և կրով հարուստ, ստրուկտուրային սևահողերը։ Լավ է աճում առատ ոռոգման և օժանդակ սնուցում տալու դեպքում։ Ունի բազմաթիվ տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են ծաղիկների գույնով, ձևով, տերևների չափերով։ Մշակության մեջ հաճախ է հանդիպում նաև ծիրանագույն իպոմեան, որն ունի նաև լիաթերթիկ ծաղկավոր և խայտաբղետ տերևավոր այլատեսակներ։ Հատկապես բարձր է…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *