Առաջադրանքներ

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:  

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և …..  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *