Archive | 6 марта, 2023

Թեմա՝ Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար

Թեմա՝ Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար

1. Ստուգե՛ք տեղափոխական օրենքը կոտորակների բազմապատկման համար՝ որպես օրինակ վերցնելով կոտորակների հետևյալ զույգերը.

Օր. ½ և ¾

½ x ¾ = 1 x 3 /2 x 4=3/8

¾ x ½ = 3x 1 / 4 x 2 =  3/8

3/8 = 3/8

  • 12/39 և 53/72=12×53/39×72=636/2808

  • 83/56 և 93/72=83×93/56×72=7719/4032

  • 39/14 և 424 593=39×424/14×593=16536/8302

    82/67 և 225/737=82×225/67×737=18450/49379

    2. Ստուգե՛ք զուգորդական օրենքը կոտորակների բազմապատկման համար՝ որպես օրինակ վերցնելով կոտորակների հետևյալ եռյակները.

Օր. ½, ¾ և 5/6

(½ x ¾) x 5/6 = 3/8 x 5/6 = 15/48

½ x (¾ x 5/6)= ½ x 15/24 = 15/48

15/48 = 15/48

  • 8/3 , 7/5 և ½=56/30

  • 5/16, 3/7 և 19/8=285/896

  • 17/2, 3/16 և 25/27=1275/864

  • 51/8, 4/9 և 23/64=4692/4608

    3. Օգտագործելով տեղափոխական և զուգորդական օրենքները կոտորակների բազմապատկման համար, հաշվե՛ք.

  • 5 x ¾ x 1/5=5/5×3/4=3/4

  • 2/3 x 15/17 x 3/2=6/6×15/17=1517

  • 5/9 x 14 x 3/5=5/9×3/5×14=3/9×14=1/3×14=14/3

  • 8 x 11/7 x 7/8=8×7/8/7×11/7=7×11/7=11

    4. Գտե՛ք արտահայտության արժեքը.

  • (2/7 + 5/21) x 63 + ¼ x (8/7 – 3/14)

  • (7/12 +5/18) x 24 – 3/5 x 25/2

  • (7/9 – 5/36) x 1/23 + (11/3 – 4/9) x 27

  • 12/5 x 25/3 x 4/5 + 2/3 x ¼ x 72

    5. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այն թիվը, որի դեպքում կստացվի հավասարություն

  •  * + 9/16 = 25/24

  • * + 8/21 = 25/49

  • *-5/6 = ¾ -1/2

  • *-9/10 = 8/7 -11/21

    6. Կոտորակը նախ կրճատել են 3-ով, ապա՝ 5-ով և վերջապես՝ 6-ով: Կրճատվու՞մ է արդյոք այդ կոտորակը 90-ով:

  • 7. Երկու ներկարար պետք է ներկեին 120 մ երկարությամբ ցանկապատը: Մինչև կեսօր առաջին ներկարարը կատարեց ամբողջ աշխատանքի ½-ը, իսկ երկրորդը՝ 1/3-ը: Ի՞նչ երկարություն ուներ ցանկապատի դեռ չներկված մասը:

  • 8. Խանութում ստացան 50 ձեռքի ժամացույց՝ մի մասը երեք սլաքով, մյուս մասը երկու սլաքով: Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ժամացույց էր ստացվել խանութում:

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Լմբատավանք

Լմբատավանք | Հայաստանի պատմամշակութային վայրերըԼմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Շիրակի մարզ

Շիրակի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարզկենտրոնը`   Գյումրի

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:
Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:
Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:
Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:
Մարզի բնակչությունը
Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:
Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:
Քաղաքները
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:
Աշխարհագրություն
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։
Տնտեսություն
Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։

Викторина по сказке А. С. Пушкина «Сказка о рыбаке и рыбке»

Викторина по сказке А. С. Пушкина «Сказка о рыбаке и рыбке»

Сказка о рыбаке и рыбке | Молодежный театр Наш Мир

1) «Старик ловил неводом рыбу, старуха пряла свою пряжу.

2) На какой раз старик поймал рыбку? старик поймал рыбку  в третий раз 

3) К кому обращены эти слова:

«Поделом тебе, старый невежа!

Впредь тебе, невежа, наука — Не садися не в свои сани!»?  К старику.

4) Какого цвета были сапожки у старухи — столбовой дворянки?  У неё были красные сапожки.

5) Какое желание не исполнила рыбка? Она не исполнила пятое   желание. Когда он сказал рыбке,

«Смилуйся, государыня рыбка!
Что мне делать с проклятою бабой?
Уж не хочет быть она царицей,
Хочет быть владычицей морскою:
Чтобы жить ей в окияне-море,
Чтобы ты сама ей служила

6) Назовите первоначальное место жительство старика и старухи в сказке.  Они жили в старым  землянке.

7) Что случилось с корытом старухи, зачем ей понадобилось новое?  Старое корыто сломалось поэтому она хотело новое корыто.

8) Как называла в гневе старуха старика? Она называла его <<Дурачина ты, простофиля!>>

9) Старуха не хотела быть чёрной крестьянкой, а хотела быть…  Столбовою дворянкой.

10) Что ответила золотая рыбка на последнюю просьбу старика?Она ничего и не ответила.

11) Сколько времени старик со старухой прожили в землянке? Они прожили в  старым землянке  33 года

12) Продолжи фразу:

«За столом сидит она царицей,

Служат ей бояре да дворяне,

Наливают ей заморские вины;

Заедает она пряником печатным»

13) Какого ядовитого растения объелась старуха, по мнению старика?  Она объелась беленой.

14) Сколько прошло времени с момента, как старуха стала столбовою дворянкой и новым желанием стать царицей?  Прошло 2 недели.

15) Как старик называл золотую рыбку? Государыня рыбка!

Mother’s Day messages for all mothers

Mother’s Day messages for all mothers

Every mum is different, but each is precious to us in our own way. Send her a classic declaration of love with one of these beautiful heartfelt messages.

  • Happy Mother’s Day to the best mum in the world! Have the most comfortable of days. You deserve it.

  • Mum, you’re my best friend, and I’d be lost without you. Thanks for everything you do for me. I love you to the moon and back.

  • Mum, I’m looking forward to seeing you soon and giving you a big hug. In the meantime, I hope that these flowers brighten your day.

  • Happy Mother’s Day, Mum! You inspire me, and I can’t imagine life without you.

  • Wishing you all the love in the world on Mother’s Day. Thanks for everything you do for the kids. They love you to bits.

Continue reading

“It is a story about a Little Dog.

small, helpless, happy, beautiful, sweet, sad,

“It is a story about a Little Dog.

Օne day I went to  walk outside with my sister, and suddenly we noticed a beautiful little dog, she was an helpless and a sad dog; my sister and I picked her up with us and took her home. There we fed sweets, bathed, and he fell asleep, and from that day he became a member of our family.

Image result for dog

Mother’s day

I congratulate my dear Mother on the 8 of march. I love her very  very  much. She is the most  valuable thing in this life for me, and I devote  this poem to my dear Mother.

My Mother, my friend so dear,
Throughout my life you’re always near.
A tender smile to guide my way,
You’re the sunshine  to light my day.
~ Anon.

Download Best Happy Mothers Day Wallpaper Wallpapers & Images Free ...

Եղիշե Ժարենց (Սողոմոնյան)

1897 թվականի մարտի 13-ին է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը /Սողոմոնյանը/:

Իսկ այսօր կպատմեմ թե ինչու են  նրա անունը կոչվել Եղիշե Չարենց։

Չարենցի պատանեկան տարիների մտերիմները Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենահավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:

Yeghishe Charents Armenian poet.jpg

 Օգտվել եմ Եղիշե Չարենց — Վիքիպեդիա՝ ազատ …

Դեպի Մուսալեռ, Զվարթնոց տաճար

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան, հուշարձան Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմն։

Եղանակը՝ այստեղ

Ահա քարտեզը 👇