Archive | 17 марта, 2023

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Սազ-Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք:

Խրճիթ-Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, Հյուղ:

Անհյուրընկալ-Ոչ հյուրասեր, ոչ հյուրընկալ:
Ոչ դուրեկան, ոչ հաճելի, անհրապույր:
 Մռայլ, խիստ, դաժան:
Անբարյացակամ, բարեկամաբար չտրամադրված:

Վիշապաձայն-Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող:

Լուսապսակ— Փառքով պսակված, փառապսակ կրող, փառքի արժանի՝ արժանացած: 

2. ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

Ողբ-ա-նվագ=բարդ, ան-հյուր-ընկալ=բարդ, լուս-ա-պսակ=բարդ

3. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր

4. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:

Հայ-ա-ստան՝ Չինաստան, Րուսաստան, Վրաստան.

ծաղ-իկ-ներ՝ փուչիկներ, մատներ, մարդուկներ.

աղոթ-ք՝աչք, բերք, գիրք.

դարձ-ած՝ մեռած, կարմրած, մաքրած.

նաիր-յան՝ Հյուսնյան, Նահապետյան, Կարապետյան.

5. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Մարտիրորս Սարյանը ես իրա տուն թանգարանում եղել եմ: նկարի անունը <<Հայաստան>> է

Դեպի սպասված Գյումրի

Ես կյանքում Գյումրիում չեմ եղել և ես շատ ուրախ եմ, որ Ընկ․ Իվետայի և Ընկ․Անահիտի հետ գնալու եմ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ծնողները ինձ թույլ են տալիս, որ ես գնամ իմ ընկերների հետ Գյումրի։ Դժվարությամբ են համաձայնվել․․․։ Ինձ հետաքրքիր է Գյումրին, որպես Ֆրունզիկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդավայր։ Մենք ընտանքիով շատ ենք դիտում իր ֆիլմերը։ Եվ ծիծաղելի են, և տխուր։

Ահա քարտեզը👇

Ահա եղանակը

Երևան- Գյումրի հեռավորությունը՝ 127 կմ է, տևողությունը մոտ 2ժամ, 24 րոպե

Մհեր Մկրտչյանի թանգարանի մասին

Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

Պատմություն

Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։

Ցուցադրություն

Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը։