Archive | 14 марта, 2023

Գյումրվա անեկտոդները

Ողջույն, ձեզ հետ են Անահիտը և Մարին։ Այսօրվա մեր թեման գյումրվա անեկտոդներն են։Մեզ թվում է, որ դուք գիտեք, որ Գյումրին անեգտոդների քաղաք է, չէ՞ որ գյումրեցիները սիրում են անեգտոդներ պատմել միմյանց։Նույնիսկ Գյումրիում գտնվում է անեկտոդների պատը,որտեղ գրված են Գյումրվա ամենածիծաղելի անեկտոդները։

Գյումրիում «Անեկդոտների պատ» կա

Դե ինչ սկսեցինք

Անեկտոդներ

«Իմ կյանքում երկու մարդու եմ հանդիպել, որոնք հումոր էին անում, անեկդոտ պատմում, ուրիշները ծիծաղում էին, իսկ իրենք լուրջ-լուրջ նայում էին նրանց՝ Մհեր Մկրտչյանն ու Յուրի Նիկուլին»,- ասում է վրացի մեծ դերասան, Մհեր Մկրտչյանի մտերիմ Վախթանգ Կիկաբիձեն:

Էս Ֆրունզը կերթա ֆուտբոլ նայելու, տեսնիկը որ ժողովուրդը ավելի շատ իրան կնայե, կըսե՝ ժողովուրդ ջան հո քիթս չի՞ խանգարե:

Հարց Ֆրունզիկին.

-Ընչի՞ ես մոստի վրա կանգնել քիթդ քորում:

— Հըբը ի՞նչ էնեմ, քթիս վրա կանգնիմ, մո՞ստը քորեմ…

Մհեր Մկրտչյանը հյուր է գնում ընկերներից մեկին։ Թեյ են հյուրասիրում, Ֆրունզիկը 10 -12 գդալ շաքար է լցնում թեյի մեջ և առանց խառնելու սկսում է խմել։ Ընկերը նկատում է և ասում.
— Ֆրունզիկ ջա՛ն, թեյը չխառնեցիր։
— Հա, ես քաղցր չեմ սիրե… )))

Ինքնաթիրում մի լենինականցի զրույցի բռնվեց Մհեր Մկրտչյանի հետ:
— Դու ինքնաթիռ կսիրե՞ս:
— Հա:
— Ես հեչ չեմ սիրե:
— Այդ դեպքում ավտոմեքենայով գնացեք, — խորհուրդ տվեց Մհերը:
— Չե, ավտոն վտանգավոր է, վերջերս մե ինքնաթիռըմ ընկել է վերեն, — պատասխանեց զրուցակիցը:

Մհեր Մկրտչյանը գանգատվում է դերասան ընկերոջը.
-Օրը 25 ժամ աշխատում եմ:
-Օրը 24 ժամ ունի, — նրան ուղղում է կոլեգան:
-Բայց ես մի ժամ շուտ եմ արթնանում…

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ո՞ւր կերթաս:
-Կանադա` մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
— Յո՛ւր ջան, մի՛ մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/591f997ae3d84d0d37fc79e1

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Իմ հայրենիքը

  • Անուշ,ցանկալի, երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,արև ամռան

ուր էլ լինեմ չեմ մոռանա

Իմ հայրենիքը

Միշտ հին ու նոր իմ Հայաստան: 🇦🇲 Հայաստանը Իմ անունն է, Ազգանունն է, Ինձ ...«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times ...«Ես և իմ Հայաստանը», «Me and my Armenia». նախագիծ — Անժելա Մովսիսյան

Ես հայ եմ և հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանում։Իմ հայրենիքը ունի դարավոր պատմություն։Անընդհատ կարող ես զարմանալ և հիանալ իմ Հայաստանի տեսարժան վայրերով և մշակույթով։Այն անուշ ու ցանկալի է   յուրաքանչյուրիս համար։Սիրում եմ իմ Հայաստանը՝ լեռներով շրջապատված, նրա երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե։Արև ամռան այնքան ջերմ է, որ հենց իմ հայրենիքում է աճում աշխարհի ամենահամեղ միրգը՝ ծիրանը։Այն զբոսաշրջիկները, ովքեր թեկուզ մեկ անգամ այցելել են Հայաստան և ճաշակել հայկական ծիրանը,դժվար թե կարողանան մոռանալ դրա համը։ Հայրենիքը ամեն ինչ է ինձ համար  ուր էլ լինեմ չեմ մոռանա իմ հայրենիքը։