Archive | 15 марта, 2023

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերով հետևյալ բառերի ուղղագրությունը՝

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերով հետևյալ բառերի ուղղագրությունը՝

Ք լսում ենք, գ գրում հետևյալ բառերում՝

Երգ, թարգմանիչ, կարգ, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Սարգիս, ավագ, գոգնոց, զույգ, էգ, թագավոր, արևածագ, կարագ, հագնել, հոգևոր, հոգնել, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, մարագ, մուգ, նորոգել, շոգ,պատարագ, սուգ, տեգր, ուրագ, օգնել, օգուտ, Գրիգոր, անգամ (միանգամից):

Կատարիր առաջադրանքները՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

Ճիգ-Ջանք, ուժերի լարում:

Մարագ-Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց:
 Ընդհանրապես՝ չոր անասնակերը ամբարելու տեղ, խոտանոց:

Ուրագ-Հյուսնական տաշող գործիք կացնի նման, բայց բերանը կոթի լայնական 

Մարգարե— (կրոնական): Նա, որ աստծու կամքը հասցնում և բացատրում է մարդկանց:
Ապագան գուշակող:
(հնացած): Մարգարեների թողած գրվածք:

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը

Միրգ-միրգ աճեցնել։

Թագավոր-թագավորական կարգ։

Շոգ-շոգ ամառ։

Օգնել-օգնել մեծերին։

Հոգևոր-հոգևոր երգեր։

3․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Ճիգ-նա բոլոր իր ճիգերը գործադրեց աշխատանքի մեջ։

Մարագ-պապիկը խնամքով հարդը դարսեց մարագի մեջ։

Ուրագ-փայտահատը ուրագով տաշեց փայտերը։

Հոգևոր-իմ դպրոցում երգում են հոգևոր երգեր։

Օգնել- ես միշտ օգնում եմ մեծերին։

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան։ Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և աշխուժանում են: Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն քնում են:

****

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:


Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:

Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Ինձ իմ համար ամենից հետաքրքիրը դա էր։Քանի որ ես չէի կարող պատկերացնել, որ մրջյուն կարող է այդպես լինել։