Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

getimage-3Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Հարցեր 

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

 Բանաստեղծության մեջ նկարագրված է  Երեկո։

2.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Քամին շատ մեղմ էր,նա օրօրում էր քնքուշ ծաղիկներին։

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին

3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:

 Այս բանաստեղծությունը շատ գեղեցիկ քնքուշ ու գրավիչ է, քանի որ ներկայացնում է ծաղիկները և բնությունը։

4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտիր տրամադրություն ստեղծող բառերը):

Տրամադրությունը տխուր էր

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ քամին:

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *