Կարմրամորթ առաջնորդի փրկագինը:երրորդ մաս

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

Արագավազ-արագ վազող:

Հետախույզ-հետախուզող, հետախուզություն կատարող:

Բարբարոս-կոպիտ, անտաշ, գռեհիկ:

Հեծկանի-հեծնելու համար պահվող՝ խնամվող, հեծնելու (ձի, ուղտ ևն):

Մա՛նչ-տան փոքրահասակ ծառա:

Կքոթակեմ-ծեծել

Երեցփոխ-երեցփոխի, երեցփոխներ, [գոյական]
Նույնն է՝Երեցփոխան:

Ճմապատ-ճիմով պատված՝ ծածկված:

Այրական-առնական:

Խայթոցներ-որոշ միջատների պաշտպանողական և հարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ:

Լապտերին-լուսավորման ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը (մոմ, լամպ ևն):

Կանխիկ-անմիջապես վճարվող՝ տրվող (դրամի մասին):

Անբարբառ-չխոսող՝ չբարբառող:

Վեհանձն-հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ: Վեհանձն մարդ:

Արծաթափող-արծաթից փող

Մոկասիններ-հյուսիսամերիկյան հնդկացիների կաշվե փափուկ ոտնաման:

Պաստառ-սենյակի պատերին խփելու թղթի (անցյալում նաև կտորի) երկար նկարազարդ շերտ:

2. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր երկու արմատ ունեցող /բարդ / բառեր։

Կեսգիշերին,արագավազ,փրկագին,առատաձեռն:

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 

Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը նամանավանդ այս հատվածը։

Նա ծանրահունչ հևում է, չնայած նրա վարդակարմիր դիմագծերն արտահայտում են աննկարագրելի հանդարտություն ու կատարյալ բավարարվածություն։

— Բիլլ,— հարցնում եմ,— ձեր ընտանիքում ոչ մեկը սրտային հիվանդությամբ չի՞ տառապել։

— Ո՛չ,— ասում է Բիլլը,— մալարիայից ու դժբախտ պատահարներից բացի ոչ մի խրոնիկ հիվանդություն չի եղել։

— Այդ դեպքում միգուցե շրջվես ու ե՞տ նայես։

Բիլլը շրջվում է, տեսնում տղային, անմիջապես գույնը գցում, շրմփոցով վայր ընկնում և սկսում գետինը փորփրել ու խոտը պոկոտել։ Մոտ մի ժամ այդպես շարունակվեց. ես կարծում էի, թե խելքը թռցրել է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *