Կարմրամորթ առաջնորդի փրկագինը:երրորդ մաս

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

Արագավազ-արագ վազող:Արագահոս:

Հետախույզ-զննող, ուշադիր, ամեն ինչ նկատող: Հետախույզ աչք:

Բարբարոսների-անուն, որ տալիս էին հին հույներն ու հռոմեացիները ուրիշ ազգերին, ոչ հույն, ոչ հռոմեացի:(պատմական) Անուն, որով հնագույն հայ հեղինակները երբեմն կոչում էին ոչ հայերին, օտարազգի:

Հեծկանի-հեծնելու համար պահվող՝ խնամվող, 

 Մա՛նչս-արական սեռի երեխա, տղա։Տան փոքրահասակ ծառա:Առհասարակ՝ տղա, պատանի, երիտասարդ:

Կքոթակեմ-ծեծ, դնքսոց:

Երեցփոխ-աթոռակալ,

Ճմապատ-ճիմով պատված՝ ծածկված:

Այրական-տղամարդկային:Առնական:Մարդկային:

Վարսակ-(բուսաբանություն): Հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս, խրբուկ:Այդ բույսի հատիկները, որ օգտագործում են իբրև ձիերի (նաև մարդկանց) կեր:

Խայթոցները-որոշ միջատների պաշտպանողական և հարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ:Որոշ միջատների ծակող և ներծծող կնճիթը:

Լապտերին-լուսավորման ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը (մոմ, լամպ ևն)։Ապակե լուսամփոփով պատփած կախովի կամ որևէ բանի վրա ամրացվող լամպ:

2. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր երկու արմատ ունեցող /բարդ / բառեր։

Արագավազ,արծաթափող,առատաձեռն,փրկագինն,կեսգիշերին:

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։

Ինձ շատ դուր եկավ այս պատմությունը և հումորով, և բովանդակությամբ։Ինձ դուր է գալիս այպիսի պատմությունները մանավանդ եթե ինչ որ հեթաքրքիր իրադարձություններ են կատարվում տեքստի մեջ։Ինձ ամենից շատ դուր եկավ այս մասը։

Նա ծանրահունչ հևում է, չնայած նրա վարդակարմիր դիմագծերն արտահայտում են աննկարագրելի հանդարտություն ու կատարյալ բավարարվածություն։

— Բիլլ,— հարցնում եմ,— ձեր ընտանիքում ոչ մեկը սրտային հիվանդությամբ չի՞ տառապել։

— Ո՛չ,— ասում է Բիլլը,— մալարիայից ու դժբախտ պատահարներից բացի ոչ մի խրոնիկ հիվանդություն չի եղել։

— Այդ դեպքում միգուցե շրջվես ու ե՞տ նայես։

Բիլլը շրջվում է, տեսնում տղային, անմիջապես գույնը գցում, շրմփոցով վայր ընկնում և սկսում գետինը փորփրել ու խոտը պոկոտել։ Մոտ մի ժամ այդպես շարունակվեց. ես կարծում էի, թե խելքը թռցրել է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *